Տիրոջ խաչափայտի մասունքը տեղափոխվել է Ափնա գյուղի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի


4-րդ դարում կառուցված եկեղեցին, որ երկրաշարժի հետեւանքով ավերվել է, մի քանի փորձերից հետո վերականգնվել է միայն 2022 թվականին եւ նուն տարում՝ Խաչվերացի տոնին օծվել։ Այս տարի նշվել է եկեղեցու վերաօծման երրորդ տարեդարձը։ Եկեղեցին սկսել են վերակառուցել 2020 թվականին Մադոյան ընտանիքի բարերարությամբ... ավելի

Գյումրիում խաչերթի մասնակիցներն աղոթել են Միքայել եւ Բագրատ սրբազանների, Սամվել Կարապետյանի համար


Խաչերթի մասնակիցները Տեր Մակար քահանա Գալամդարյանի և Տեր Հակոբ քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ աղոթքների, շարականների, հոգևոր երգերի ներքո քայլել են դեպի Սուրբ Նշան եկեղեցի: Սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցու մոտ խաչերթի մասնակիցները աղոթել են Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, Սամվել Կարապետյանի... ավելի

Օծվել է Ներքին Բազմաբերդ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին


Եկեղեցին սկսել են կառուցել 1991 թվականին՝ Ներքին Բազմաբերդի բնակիչ Հենզել Եղիազարյանի ջանքերով, որը երկու տարի անց մեկնում է ռազամաճակատ։ Ֆինանսական դժվարությունների հետեւանքով դադարեցնում են եկեղեցու շինարարությունը։ 2020 թվականին՝ Հենզել Եղիազարյանի վախճանվելուց հետո, նրա զավակները փորձել են... ավելի

Հայ առաքելական եկեղեցին նշել է Խաչվերացը


Տաճարի զանգերի հանդիսավոր ղողանջների ներքո միաբանների թափորը և հավտացյալները Ամենայն հայոց Հայրապետին ուղեկցել են Մայր Տաճար՝ հանդիասապետելու Խաչվերացի տոնի Սուրբ և անմահ Պատարագը։ Տոնի առիթով բազմաթիվ հավատացյալներ են համախմբվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։  

Սեպտեմբերի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Խաչվերացը


Խաչվերացը՝ խաչի բարձրացման տոնը, Քրիստոսի խաչափայտը գերությունից ազատելու պատմական դեպքերի հիշատակությանն է նվիրված: Տոնը Տիրոջ փրկարար խաչին նվիրված չորս տոներից մեկն է: Նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը: Տոնին նախորդում է շաբաթապահքը: Խաչվերացի հաջորդ օրը Մեռելոց է,... ավելի

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Հոլանդիայի և Բելգիայի ֆլամանդախոս շրջանի ծխական համայնքների խորանի սպասավորները վերապատրաստվել են Կրետեում բացվել է Յունեսկոյի ցանկերում ներառված հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես Եզնիկ արքեպիսկոպոսի հրավերով Հերակլիոնում հայ համայնքի անդամները հանդիպել... ավելի

Պոլսում հրաժեշտ են տվել արձակագիր, «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոբեր Հատեճյանին


Նշանավոր խմբագրապետի հոգեհանգիստը տեղի է ունեցել Բեյօղլու թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Պոլսի պատրիարքի տնօրինությամբ կատարվել է ազգային հուղարկավորության կարգ: Ռոբեր Հատեճյանի աճյունը տեղափոխվել է Շիշլիի ազգային գերեզմանատուն, ամփոփվել ընտանեկան դամբարանում: Ռոբեր Հատեճյանը պոլսահայ... ավելի

Տեր Արամ քահանա Ասատրանը խնդիրների առնչությամբ երբևէ որևէ եկեղեցական ատյանի չի դիմել


Արագածոտնի թեմը պարզաբանում է հրապարակել Տեր Արամ քահանա Ասատրանի խնդրի վերաբերյալ ըստ որի՝ աղմուկը սկսվել է Տեր Հոր կողմից Մկրտության արարողության ընթացքում թույլ տրված ծիսական կարգի աղճատման և դրսևորված կամայականության փաստից։ Թեմակալ Առաջնորդի կողմից Տեր Արամ քահանան ենթարկվել է կարգապահական... ավելի

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սուրբ Պատարագ է մատուցվել


Արդեն 13-րդ տարին է` Խաչվերացի տոնի նախորդ կիրակին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցվում մատուցվում է Պատարագ, որին մասնակցում են ուխտավորներ աշխարհի տարբեր ծագերից։ Այս տարի պատարագիչը Միացյալ թագավորությունում հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն է եղել: Մեծ Բրիտանիայի հայ համայնքի... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին


Հայոց Հայրապետը անդրադարձել է համայնքի հայրենանվեր ու եկեղեցասեր կյանքին՝ աղոթքով հիշելով Սրբոց Վարդանանց եկեղեցու և համայնքի նվիրյալ հիմնադիրներին, ովքեր, վերապրելով համիդյան ջարդերը, ԱՄՆ-ում ամուր հավատքով ու հայրենասիրական ոգով վերակերտել են իրենց ազգային կյանքը, և համախմբվելով Եկեղեցու շուրջ՝... ավելի

Նիկիայի համագումարի անդամները Մայր Տաճարում մասնակցել են Սուրբ Պատարագին


Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ, որին մասնակցել են Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի առիթով Էջմիածնում գումարված միջեկեղեցական համաժողովի մասնակիցները: .- Ուղղափառ դավանանքի հիմանական դրույթները պարունակող Նիկիական հանգանակը Սուրբ պատարագի... ավելի

Հայ առաքելական եկեղեցին նշել է Աստվածամոր ծննդյան տոնը


Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին Էջմիածնի Մայր Տաճարում տոնական պատարագ է մատուցվել։ Սուրբ Մարիամի ծնունդը մարդկության փրկության շղթայի կարևորագույն օղակներից մեկն է։ Մայր տաճար ժամանած ուխտավորներն ու հավատացյալները մասնակցել են սրբազան արարողությանը, խոստովանության կարգին և հաղորդություն... ավելի