Ժամերգություն Վինձորի Սուրբ Գևորգ մատուռում


Նոյեմբերի 9-ին Վինձորի ամրոցի Սուրբ Գևորգ մատուռում՝ Նորին Մեծություն Չարլզ 3-րդ թագավորի ներկայությամբ կայացած երեկոյան ժամերգության, աղոթքի և քրիստոնեական միասնության երեկոյին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։ Արարողության ընթացքում... ավելի

ԱՄՆ Կոնգրեսում ահազանգել են Հայաստանին սպառնացող գոյաբանական վտանգի և Եկեղեցու հետապնդումների մասին


ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի՝ աշխարհում քրիստոնյաների հալածանքներին նվիրված լսումներում «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» կազմակերպության նախագահ դոկտոր Ջոն Էյբներն ահազանգեց քրիստոնյա Հայաստանին սպառնացող գոյաբանական վտանգի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու... ավելի

Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համար


Մոսկվայի և համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի ծննդյան 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում նոյեմբերի 21-ին Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս Գ-ն և նրան ուղեկցող պատվիրակությունը հյուրընկալվեցին Մոսկվայի հայկական եկեղեցում։ Կաթողիկոս-պատրիարքն ափսոսանք... ավելի

Նորաօծ եկեղեցականներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը


Նոյեմբերի 22-ին՝ կիրակի օրը, Միածնաէջ Մայր Տաճարում քահանայական կոչման արժանացած 9 եկեղեցականներին ընդունեց և իր հայրական օրհնությանն արժանացրեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետը նրանց պատգամեց հավատարիմ մնալ Սուրբ Խորանի առջև տված ուխտին և նախանձախնդրությամբ ու անմնացորդ... ավելի

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Նոյեմբերի 21-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց 9 սարկավագների ընծայման արարողությունը։ Հաջորդ օրը՝ կիրակնօրյա Սուրբ Պատարագի ընթացքում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի ունեցավ նրանց քահանայական ձեռնադրությունը․ պատարագիչն էր Տեր Դանիել... ավելի

Շահումյան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ առաջնորդական պատարագ և սրբապատկերների օծում


Նոյեմբերի 21-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնին Տաճարին ընծայելու տոնի օրը, Մասյացոտնի թեմի Շահումյան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որի հոգևոր հովիվը Տեր Մխիթար քահանա Ալոյանն է, տոնական Սուրբ Պատարագ մատուցեց թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Իր քարոզում Սրբազան Հայրը նշեց, որ Սուրբ... ավելի

Պատվո բարձր շքանշանների արժանացան հինգ հայ երախտավորներ


Նոյեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ հինգ հայ երախտավորներ հայրենիքին ու Հայ Եկեղեցուն մատուցած նվիրյալ ծառայությունների համար արժանացան պատվո բարձր շքանշանների։ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով պարգևատրվեցին «Շողակաթ»-ի գործադիր տնօրեն Մանյա Ղազարյանը,... ավելի

Դատարանը երեք ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը


Նոյեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի անկախ փորձագետներն արձանագրել են... ավելի

Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հովվական այցը Ուզբեկստանի Հանրապետություն


Նոյեմբերի 14-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը մեկնեց Տաշքենդ՝ մասնակցելու Ուզբեկստանի կրոնական գործերի կոմիտեի կազմակերպած «Միջկրոնական հանդուրժողականություն» միջազգային համաժողովին։ Հովվական այցի ընթացքում սրբազան հայրն իր օրհնության խոսքում... ավելի

Աստվածաշնչային վիկտորինայի երկրորդ փուլը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում նոյեմբերի 18-ին անցկացվեց Աստվածաշնչային գիտելիքի վիկտորինայի երկրորդ փուլը, որին մասնակցում էին Հայորդյաց տների սաները՝ առաջին փուլը հաղթահարած 9 թիմեր։ Կազմակերպիչները կարևորում են ծրագրի իրականացումը, քանի որ «Հայոց եկեղեցու պատմություն»... ավելի

Վիկտորինայի մասնակիցներն ու հաղթողները հյուրընկալվեցին Հայոց Հայրապետին


Աստվածաշնչային գիտելիքի վիկտորինայի երկրորդ փուլի մասնակիցները, Հայորդյաց տների տնօրեններն ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերության աշխատակիցները մրցույթի ավարտից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Հայոց Հայրապետին։ Հայոց Հայրապետի գնահատմամբ՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան... ավելի

Գիտաժողով Հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ Ավանդական վիմագրություն խորագրով


ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում անցկացվեց «Ավանդական վիմագրություն» խորագրով գիտաժողովը, որը մեկնարկեց պատմաբան Վահե Սարգսյանի զեկույցով։ Հայ գիտնականները կազմում են շտեմարան, որում ուշագրավ է Արցախին նվիրված էջը, և նրանք կարևորում են Արցախի վիմագրերի... ավելի