Սկսվել է Մեծ Պահքի շրջանը. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել հայ ժողովրդին: «Մեծ Պահքի կարևոր այս ժամանակահատվածը ծառայեցնենք զղջմամբ ու ապաշխարությամբ մեր հոգու և կյանքի մաքրման համար և ընթանանք աստվածահաճո ճանապարհով։ Այս գիտակցությամբ և Աստծո օգնականությամբ մենք կարող կլինենք հոգևոր զորություն և ուժ գտնել՝ հաղթահարելու մեր երկրի հասարակական կյանքում լարված իրավիճակը, հառնած բազմաթիվ հիմնախնդիրներն ու մարտահրավերները և շարունակել մեր ստեղծագործ, հավատավոր կյանքի ընթացքը»։

 
2021-02-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ