zAfCZ_LuKUI

Հոկտեմբերի 19-ին Արտաշատում նշվեց Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու տոնը: Հայտարարված էր ուխտի օր: 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեղծարար համայնքներ» նախաձեռնության և «Սինոփսիս ընկերության՝ համաշխարհային կամավորության օրվա» 2019 թվականի ծրագրի շրջանակներում, հոկտեմբերի 19-ին իրականացվեցին միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց՝ Թալինի Սբ.  Կաթողիկե եկեղեցու, ինչպես նաև դրա հարակից տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ: 
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի արխիվը վերջերս հարստացավ նոր բացառիկ փաստաթղթերով: Դրանք հերոս վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի արխիվից են: Փաստաթղթերն ու բացառիկ լուսանկարները Սողոմոնի 90-ամյա որդին՝ Զավեն Թեյլիրյանը Օքլենդի Սուրբ Վարդան եկեղեցում սպասավորող Տ. Հովել քահանա Օհանյանի միջոցով նվիրել է Մայր Աթոռի թանգարանին: 
«Ավրորա» նախաձեռնության չորրորդ մրցանակակիր Միրզա Դինային այցելեց Արմավիրի մարզի Ակնալիճ համայնք, եղավ եզդիական Թաուսե Մալաք տաճարում: 
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի մասնաճյուղի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 21-22-ը Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Համայնքը ես եմ» խորագրով հանդիպում-քննարկում: 
Էջմիածնի «Էօրնեկեան» հիմնական դպրոցի միջին դասարանցիները օրեր առաջ մասնակցելով IQ center Global Education-ի կազմակերպած երևանյան միջազգային օլիմպիադային՝ 5 գավաթ և 5 մեդալ են բերել դպրոց, այդ թվում՝ 2 առաջին, 1՝ երկրորդ և երկու սուպերչեմպիոնական գավաթներ: 
 
2019-10-21T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ