Նոյեմբերի 22-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին։ Հանդիպմանը Հայոց hովվապետն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ու ցեղասպանական գործողություններին, ներկայացրեց երկրի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները:
2023-11-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ