![](https://www.shoghakat.am/sites/default/files/styles/portfolio_900xauto/public/telecast-image/24.04.2024%20Gerevarvac%20kotoxner.mpg_snapshot.jpg?itok=zOYpBo7z)
Գիտակցելով եկեղեցու եւ հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը հատկապես նպատակամղված սպանել է հայ հոգեւորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը: Չնայած կրած ծանր կորուստներին, իրեն հասանելի բոլոր միջոցներով եկեղեցին էր միակ կառույցը Հայաստանի տարածքում, որ կարողացավ տևական և կազմակերպված օգնություն ցուցաբերել բնակչությանը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2024-04-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ