Երեխաները բակում ձնե մարդուկ են պատրաստում, խաղում ու երեկոյան գնում են տուն քնելու։ Ավելի ուշ կախարդ պառավն իր ցախավելով վայրէջք է կատարում նրա մոտ ու համոզում միասին թռչել։ Ձնե մարդուկը կտրականապես հրաժարվում է, որովհետեւ նա հանհամբեր սպասում է, որ առավոտյան երեխաների հետ կրկին խաղա։ Երկրորդ օրը եղանակի տեսությամբ կախարդին հաջողվում է ձնեմարդուն համոզել։ Երեխաներն առավոտյան գտնում են ձնե մարդու ցախավելն ու դույլը։

 
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ