
Արարատյան շաբաթը մեկնարկել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնակատարությամբ, որին հաջորդել են Գայանյանց կույսերի, Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության տոները: Բոլոր օրերին հավատացյալներին օրհնելու համար Մայր Տաճարի թանգարաններից ու գանձատնից դուրս են բերվել սրբերի մասունքներն ամփոփող մասունքարանները և հոգևորականների ու հավատացյալների ուղեկցությամբ տարվել եկեղեցիներ:
2025-06-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ