Հայաստանի և Սփյուռքի հայոց թեմերում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26 տարիների ընթացքում կառուցվել, նորոգվել և օծվել է շուրջ 300 եկեղեցի:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Եկեղեցի կառուցել նշանակում է հավատարմություն դրսևորել մեր հայրերի սրբազան հավատքի, մեր անցյալի հոգևոր ժառանգության հանդեպ, սիրել մեր հայրենիքը և նախանձախնդիր լինել նրա ապագայի նկատմամբ՝ իրականություն դարձնելով այն բոլոր երազները, որոնց համար ապրել, պայքարել և մարտնչել ենք, երբեմն էլ՝ մարտիրոսվել և նահատակվել:

2025-07-18
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ