Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովից հետո Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հրապարակել է հաղորդագրություն։ Ըստ որի՝ Եպիսկոպոսաց դասը դատապարտելի է համարում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչումը։ Հաղորդագրության համաձայն, այդ գործողությունը ենթական է խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը։

 
2025-11-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ