
Երթը սկսվել է Իսանի թաղամասից։ Երիտասարդ ջահակիները երթով շարժվել են Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցի, որի բակում կանգնեցված է հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքար: Ավելի ուշ՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում թեմակալ առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսական կարգ:
2026-04-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ