Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճան են ստացել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայրապետական պատարագի ընթացքում Վեհափառ հայրապետն աղոթել է ձեռնադրվողների համար` Սուրբ Հոգուց խնդրելով շնորհներ, որպեսզի  ճշմարիտ հովիվներ լինեն: Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում ուխտի պատարագներ կմատուցեն:

2026-05-24T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ