
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի տեղեկատվական համակարգը հանդես է եկել հայտարարությամբ՝ հակասահմանադրական, հակականոնական և անօրինական որակելով ՀՀ Կառավարության հրապարակած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին «զեկույցը», որը գնահատեց որպես Եկեղեցու ներքին կյանքին քաղաքական հաշվեհարդարի ու դատապարտելի միջամտության դրսևորում։ Մայր Աթոռը վերահաստատեց Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի դիրքորոշումը, ըստ որի ՀՀ իշխանությունները պետք է դադարեցնեն Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգեն նրա դարավոր ինքնիշխանությունն ու ինքնավարությունը։
2026-09-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ