Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ

Դեկտեմբերի 14-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Ամենայն հայոց կաթողիկոսը վարչապետի պաշտոնակատարին շնորհավորեց դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման առիթով, ինչպես նաև ընտրությունների արդյունքում Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի արձանագրած հաջողությունների առնչությամբ: Հայրապետն ընդգծեց, որ ընտրություններին մասնակցած ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը վստահություն հայտնեց վարչապետի պաշտոնակատարին և «Իմ քայլը» դաշինքին` իր խաղաղ, ապահով և բարօր կյանքի կերտման հույսերով և ակնկալիքով:
 
2018-12-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ