Երկուշաբթի, Դեկտեմբեր 26, 2022

 
Դեկտեմբերի 26-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց քառասուն օր առաջ ձեռնադրված քահանաներին: Նորաօծ տեր հայրերը նշանակումներ ստացան Մայր Աթոռի թեմերում և կառույցներում: Երկու քահանա նշանակվեց ծառայության Արցախի թեմում: Արցախ մեկնող քահանաները հարկադրված են սպասելու. Արցախը դեռևս շրջափակման...
2022-12-26
 
Դեկտեմբերի 26-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, մարդաշատ էր Արցախի Խաչեն գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցին: Տոնի կապակցությամբ Արցախի թեմի բոլոր սարկավագներին շնորհավորեց թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:  
2022-12-26
 
Ստեփանոս Նախավկայի տոնի նախընթաց օրը Սևանավանքում դպրական տվչության արժանացան Վազգենյան հոգևոր դպրանոցի 2-րդ լսարանի սաներից 12–ը, ևս 12-ին` 4-րդ լսարանից, ուրարակրության իրավունք շնորհվեց, իսկ երեք հինգերորդցիներ կիսասարկավագության աստիճան ստացան:  
2022-12-26
 
Նովոսիրբիրսկի արվեստի պետական թանգարանի ցուցանմուշներն առաջին անգամ էին դուրս բերվել նահանգի տարածքից: Ցուցադրությունը, «Բազմադեմ Սիբիրը» խորագրով, Մոսկվայի հայական եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում էր:  
2022-12-26
 
Սբ. Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սևանի Ս. Առաքելոց վանք էր բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը: Այդ օրը կատարվեց սարկավագական ձեռնադրություն: Ձեռնադրվեցին Նորայր Ավդալյանը, Մարտին Տոնոյանը և Տոնո Ղազարյանը:  
2022-12-26
 
Սբ. Ստեփանոս Նախավկայի տոնին Մասյացոտնի թեմի Ս. Հովհաննես առաջնորդանիստ եկեղեցում 42 հոգու դպրական աստճան և մեկ հոգու ուրարակրություն շնորհվեց: Նրանք թեմի տարբեր եկեղեցիներում պատարագի ժամանակ սպասավորում են խորանի վրա:  
2022-12-26
 
Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության տոնի օրը Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետն ընդունեց ինչպես նոր ձեռնադրված, այնպես էլ՝ Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող սարկավագներին: Հայրապետը հորդորեց խիզախ ու աննկուն մնալ դժվար կացության դեմ հանդիման:  
2022-12-26
 
Հայ առաքելական եկեղեցու «Հայ օգնության ֆոնդի» միկրոձեռներեցության ծրագրի շահառուները մասնակցում են Մարզահամերգային համալիրի ամանորյա տոնավաճառին:  
2022-12-26