Մայիս 2024

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
29
30
1
2
3
4
5
 
 
 
 
Ռուսաստանի և նոր նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Հայկական խաչ» հիմնադրամը օգնում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։ Կայքում ընտանիքներն իրենք են գրանցվում իրենց տվյալները, ծանոթանում պայմաններին և սկսում դրամահավաքը։ Դրամահավաքի ոլորտները 20-ից...
 
Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ արարողություն նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն: Նրա աղոթքները երկու եկեղեցիների եպիսկոպոսները և հոգևոր հայրերը ընթերցել են հայերեն և անգլերեն: Որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին` էկումենիկ...
 
Մաշտոցյան Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների համագործակցությամբ բացված «Պատկերի պոեզիան» խորագրով ցուցադրությունը նվիրված է պարսկահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին։ Նշանավոր նկարչի աշխատանքներից պահվում են երկու հաստատությունների պահոցում: Մեկտեղված մեկ ցուցադրության մեջ`...
 
Գևորգյան հոգևոր ճեմարան և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց կարող են ընդունվել մինչև 22 տարեկան արական սեռի քաղաքացիներ, որոնք ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակն են: Դիմորդները պետք է հանձնեն գրավոր քննություն Հայոց լեզու առարկայից, և Հայոց պատմություն և...
 
ԱՄՆ հայոց արևելյան թեմում տեղի է ունեցել հոգևորականների տարեկան համաժողով ԱՄՆ արևմտյան ափում տեղի է ունեցել թեմական ժողով, որտեղ քննարկել են անելիքները Զագրեբում առաջին անգամ հայկական պատարագ է մատուցվել և Հայաստանի մշակույթի օրեր են անցկացվել
 
 
 
6
7
8
9
10
11
12
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և քայլերթի մասնակիցները պահանջում են դադարեցնել միակողմանի տարածքային զիջումները Ադրբեջանին, կանգնեցնել սահմանազատման և սահմանագծման ապօրինի գործընթացը: Քայլերթին մասնակցում են Տավուշի սահմանային այն գյուղերի բնակիչները, որոնք սահմանազատման հետևանքով հայտնվում են...
 
ԱՄՆ հայոց արևելյան թեմի 122-րդ թեմական համաժողովի վերջին օրը ներկայացվել են գործունեության վերաբերյալ մանրամասն ֆինանսական հաշվետվություններ, քննարկվել են 2024 և 2025 թվականների բյուջեները: Թեմակալ առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի առաջարկով նախանշվել են թեմի ծրագրերը` մի քանի տարվա կտրվածքով:...
 
Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթար վանահայրը ոչ միայն միաբանություն, այլև հայագիտական խոշոր կենտրոնի հինադիրն է, գիտնական, Հայկազյան բառարանի, քրիստոնէական, աղոթական, հոգեւոր, քերականական, մեկնողական ու քերթողական գործերի հեղինակ: Հռոմի կաթոլիկ եկեղեցին այժմ քննարկում է Մխիթար Սեբաստացու սրբադասման...
 
Զատկից ուղիղ 40 օր հետո Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Համբարձման տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն: Հարությունից հետո Քրիստոս ուղիղ 40 օր շրջեց երկրի վրա և 40-րդ օրը իր առաքյալներին պատգամներ տալով՝ համբարձվեց երկինք։ Համբարձման տոնին բոլոր եկեղեցիներում կմատուցվի...
 
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի ուղեկցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների հետ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած...
 
Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել «Ազգ, բանակ, եկեղեցի» խորագրով ինտելեկտուալ փառատոն, որին մասնակցել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները: Երեք փուլից բաղկացած խաղին մասնակցեցել է 11 թիմ։ Հաղթական գավաթը բաժին է հասել Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Գանձասար» թիմին: Սա...
 
Արցախցիներին աջակցող ՀԲԸՄ «Նաիրի» ընտանեկան եռօրյա ճամբարի շահառուները 2023թ. սեպտեմբերի 24-ից հետո Արցախից բռնի տեղահանված 6-14 տարեկան երեխաներն ու նրանց մայրիկներն են: Ծրագիրը սկսել է փետրվարին և կտևի մինչև հունիս։ Ամեն փուլին Ծաղկաձոր են գնում մոտ 300 հոգի, որոնցից 100-ը ծնող են, մնացածը...
 
 
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման կապակցությամբ Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ. «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ...
 
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր, որտեղ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ զետեղելուց հետո իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և...
 
Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի օրը նշվում է նաև Արագածոտնի թեմի Ծաղկեվանքի ուխտի օրը: Թեմակալ առաջնոր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ այս տարի առաջին անգամ Ծաղկեվանք է բերվել սուրբ Վարվառա կույսի մասունքը և տոնական պատարագ է մատուցվել: Սրբուհու մասունքը պահվում է Ղազարավանի մենաստանում:...
 
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով պատգամ է ուղղել Ամենայն հայոց հայրապետը. «Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի...
 
Մայիսի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Քրիստոսի Համբարձման տոնը: Այդ օրը հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Տոնը շարժական է: Այս տարի այն համընկել է Հաղթանակի ու խաղաղության տոնի օրվա հետ: Գարեգին Երկրորդ...
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Պոլսում մեկնարկել են Լուսավորիչ երգչախմբի 95-ամյակին նվիրված տոնակատարությունները Բեյօղլուի Սուրբ Երրորդություն եկեղեցում պատարագ է մատուցվել, որտեղ երգել է Լուսավորիչ երգչախումբը: 95 տարի առաջ` 1929-ին, Լուսավորիչ դպրաց դաս երգչախումբը կազմավորվել է Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: 1944-ին եկեղեցու տարածքը, կից հայկական գերեզմանատունը պետականացվել են, երգչախումբը...
 
 
 
Հանդիպումը տեղի է ունեցել Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի առաջնորդարանում: Թեմակալ առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջարկով հանդիպումն սկսվել է աղոթքով: Հանդիպմանը Սրբազանն անդրադարձել է եկեղեցի-պետություն գործակցային կապերի կենսական կարեւորությանը, մանավանդ այն ժամանակ, երբ ազգն ու հայրենիքը...
 
Արցախից բռնի տեղահանումից հետո Լալայանների ընտանիքը Երևանում է ապրում՝ վարձակալած երկսենյականոց բնակարանում։ Հայրը՝ Էրիկ Լալայանը, նախկին զինվորական է։ Առայժմ հիմնական աշխատանք չունի: Էռնան 17 տարի դաշնամուր է դասավանդել Արցախում։ Հիմա խանութում է աշխատում, բայց դաշնամուրն ու աշակերտներին շատ է...
 
ArmChurch մոբայլ հավելվածը բացելիս՝ քարտեզով հնարավոր է գտնել մոտակա եկեղեցին, տեղեկություններ սրբավայրերի մասին, տեղեկանալ եկեղեցում կատարվող առաջիկա արարողության ու սպասվող իրադարձությունների մասին: ArmChurch հավելվածում Պատարագամատույց կա՝ գրաբար և աշխարհաբար: Եկեղեցում պատարագի մասնակցելիս՝...
 
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշել է Համբարձման տոնը, որի ժամանակ հիշատակվում է նաև 1441-ին կաթողիկոսական աթոռը Սիսից Մայր Աթոռ տեղափոխելու պատմական օրը: Այս տարի շարժական տոնը համընկել է Հաղթանակի ու խաղաղության օրվա հետ: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հաղթանակի ու խաղաղության տոնի...
 
Ուխտավոր Հովսեփ քահանա Հարությունյանը Մեծ Շուլավեր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցել, որին մասնակցել են նաև տեղացիները, քանի որ եկեղեցին չունի մշտական ծիսակատար հոգևորական։ Ուխտավորները եղել են նաև Կարմիր գյուղի «Սրբոց ավետարանչաց» մատուռում։  
 
13
14
15
16
17
18
19
2024թ. մայիսին արբանյակային լուսանկարների միջոցով հայտնի է դարձել, որ Ադրբեջանը Արցախում հողին է հավասարեցրել Բերձորի Ս. Համբարձման եկեղեցին: Ավելի վաղ, ադրբեջանական մամուլը գրել էր, որ այս եկեղեցին վերածվելու է մզկիթի: Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանական...
 
Լոս Անջելեսի 13 հայկական կազմակերպություն իրենց աջակցությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Եվրոպական 11 երկրի ավելի քան 30 քաղաքում հավաքներ են եղել՝ ի զորակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնել է իր անվերապահ աջակցությունը «...
 
Լոս Անջելեսում կայացել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության 8-րդ մրցանակաբաշխությունը: Երեք ժամ տևած փակ քննարկումից հետո ընտրող հանձնաժողովը «Ավրորա» մրցանակը շնորհել է Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում գործող իրավապաշտպան, բժիշկ Դենիս Մուկվեգեին: Նա ընտրվել է խիզախ աշխատանքի...
 
Մայիսի 14-ը Սուրբ Մովսես Տաթևացի Կաթողիկոսի մահվան հիշատակության օրն է: Այդ օրը հռչակվել է նաև Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտի օր, Մովսես Տաթևացին մինչ հայրապետ դառնալը տևական ժամանակ այստեղ է ծառայել, կառուցել մեծ վանական համալիր, որն ավերվել է 1679 թվականի երկրաշարժի ժամանակ:...
 
 
 
Հայ Առաքելական եկեղեցին մայիսի 19-ին Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը: Առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, հավասար...
 
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։ Նրանք քննարկել են հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների, Արցախի բռնազավթման ու հայաթափման, արցախահայության...
 
Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցում, որտեղ երկրորդ օտար լեզուն չինարենն է, աշակերտները Սուրբ Ներսես Շնորհալու հանելուկները ներկայացնում են չինարեն: Շնորհալու գրած մոտ 300 հանելուկներից 6-ը երեխաների համար են՝ Հայկ Նահապետ, Տորք Անգեղ, Մովսես Խորենացի, Դավիթ Անհաղթ, Գրիգոր Լուսավորիչ, Տրդատ...
 
Ընդունելությունը կազմակերպվելու է գրավոր թեստերի և հարցազրույցի միջոցով: Գրավոր թեստերը «Մայրենի», «Հայրենագիտություն», «Մաթեմատիկա» և «Անգլերեն» առարկաներից են: Ուսման, կեցության, սննդի, հագուստի, բժշկության և ուղևորության ծախսերը հոգում է Մարդասիրական ճեմարանը: Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ...
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի հայորդյաց տան խեցեգործության դասարանը պատրաստվում է ուսումնական տարվա վերջի ցուցահանդեսին: Արաբկիրի Հայորդյաց տան խեցեգործության դասարանում երեխաներն ու մանկավարժը պատմել են ստեղծագործելու պրոցեսի ու մրցույթ փառատոններում հաղթանակների մասին։  
 
ԳԱԱ պատմության ինստիտուտում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը կազմակերպել է «Աղվանքը և Հայ Աղվանից եկեղեցին» խորագրով աշխատաժողով - գիտագործնական քննարկումը: 2020-2023 թթ. Մեծ Հայքի Արցախ նահանգը պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ հայաթափվեց, վտանգվեց հայկական դարավոր հոգևոր մշակութային...
 
 
Հոգեգալստյան տոնին նշվում է Սևանավանքի ուխտի օրը և ավանդույթի համաձայն այդ օրը սրբազան մասուքներ են տարվում եկեղեցի: Այս տարի Ս. Անդրեաս և Ս. Մատթեոս առաքյալների մասունքներն է տարվել եկեղեցի։ Մասունքարանը, որի մեջ ամփոփված են երկու սրբերի մասունքները, պատրաստվել է Արևմտյան Հայաստանի Բաղեշ քաղաքում...
 
Ս․ Աննա եկեղեցում տոնական պատարագը մատուցել է Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Հոգու գալստյան տոնի առիթով նկատել է, որ հոգեգալուստը ոչ միայն որպես պատմական իրադարձություն պետք է ընկալել, այլև պետք է Սուրբ հոգու ներկայությունը և զորությունը...
 
Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Սուրբ Հոգին գործում է մարդկանց մեջ զանազան կերպով: Այն մի դեպքում ներկայացվում է որպես շունչ, քամի, մի ուրիշ դեպքում՝ աղավնի, հրեղեն լեզու, ամպ և այլն: Այս ամենը բնորոշում է ոչ թե նրա էությունը, այլ՝...
 
20
21
22
23
24
25
26
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր...
 
Այս տարի լրանում է Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-ամյակը։ Թանգարանում գործում է տասից ավելի կրթական ծրագիր՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի այցելուների համար: Թանգարանում պահվող Կոմիտասի տան մակետի և ժամանակակից վիառ համակարգի ակնոցների միջոցով արդեն հնարավոր է հայտնվել նաև Կոմիտասի տանը: «...
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան «Շողակաթ» երգչախումբը մասնակցել է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթին, որտեղ 70 երգչախմբերի մեջ զբաղեցրել է 2-րդ տեղը։ «Շողակաթ» երգչախումբը մրցույթին մասնակցել է Կոմիտասի՝ «Մոկաց Հարսներ», Ռոբերտ Պետրոսյանի՝ «...
 
Պոլսի հայոց պատրիարքարանը Հոգեգալստյան տոնը նշել է Բեյօղլու թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղ տոնական Սուրբ Պատարագ է մատուցել Պոլսի հայոց պատրիարքը: Հոգեգալստյան տոնի նախօրեին նշվել է նաև պատրիարքական աթոռի 563-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Պոլսի սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր...
 
 
 
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Կայացել է երջանկահիշատակ Վարդան Դևրիկյանի վերջին գրքի շնորհանդեսը Վարդան Դևրիկյանի վերջին գրքի շնորհանդեսը կայացել է նրա 60 ամյակի առիթով: Մայր Աթոռի տպարանի, Հայաստանում առաջին հրատարակչատան հիմնադրման պատմությունը գրել էր դստեր` գիտնական, հետազոտող Շողակաթ Դևրիկյանի հետ: Մոտ մեկ տարի առաջ գիտնականը հեռացավ կյանքից հանկարծահաս հիվանդության պատճառով: Վարդան...
 
 
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները՝ կարևորելով հայրենական կյանքում ազգային միասնականությունն ու ջանքերի...
 
Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ պատերազմական գործողությունների հետևանքով վնասվածքներ ստացած զինվորականները բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանում, հիմնականում Հնդկաստանի, նաև՝ Ավստրիա և Կանադայի լավագույն բուժհաստատություններում: Ծրագիրը սկսել է իրականացվել 2016 թվականից։...
 
Ավանդույթի համաձայն այդ օրը Սուրբ Հռիփսիմեի նվիրական մասունքները հոգևորականների և հավատացյալների ուղեկցությամբ կտեղափոխվեն Ս. Հռիփսիմե վանական համալիր: Տոնական պատարագ կմատուցվի, որին կմասնակցեն սրբուհու բարեխոսությունը հայցելու համար տարբեր վայրերից ժամանած հավատացյալներ: Հաջորդ օրը՝ մայիսի 28-ին...
 
Վեհափառ Հայրապետը ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականներին։ Նա հորդորել է եկեղեցականներին լավագույնս օգտվել այս հնարավորությունից և ամբարելով նոր գիտելիքներ, զորանալով միմյանց փորձառությամբ` առավել մեծ նախանձախնդրությամբ շարունակել իրենց հովվական ծառայությունը:...
 
27
28
29
30
31
1
2
Տաթևի վանական համալիրը ընդունել է «Կենաց ծառ» խորհրդանշական անունը կրող ուխտագնացության մասնակիցներին: Հարյուրավոր ուխտավորներ Հայաստանի տարբեր մարզերից Սյունիք են այցելել Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների ազատման համատեղ աղոթքի համար։  
 
Տավուշի թեմի առաջնորդ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և...
 
Հայ եկեղեցին նշել է Ս․ Հռիփսիմյանց կույսերի տոնը և ազդարարել Արարատյան շաբաթվա սկիզբը: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ վեհարանից դուրս է բերել Սուրբ Հռիփսիմեի մասունքարանը, որը պահվում է Սուրբ Էջմիածնի գանձատանը:  
 
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում տեղի է ունեցել ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունու համերգը: Դրանից մեկ օր առաջ նա Ախալքալաքի երաժշտական դպրոցի աշակերտների հետ վարպետության դաս է անցկացրել, որին 16 պատանի է մասնակցել։ Նրանցից երկուսը արվեստագետի...
 
Հոգեգալստյան տոնին տեղի է ունեցել խաչքարի օծման կարգը՝ ձեռամբ Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայաստանյայց Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Արք. Պարսամյանի և Մադրիդի Արքեպիսկոպոս մետրոպոլիտ, Կարդինալ Խոսե Կոբո Կանոյի: Նորավանքում Մոմիկի հեղինակած ասեղնագործ խաչքարի նմանությամբ...
 
Գիտությունների ազգային ակադեմիայում Հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը 17 դրամաշնորհ է հանձնել գիտնականներին՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, կենսաքիմիայի, ֆիզիկայի, քիմիայի, պատմության, բանասիրության, նյութագիտության և այլ ոլորտներում...
 
«Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների։ Սիրելիներ, Հանրապետության տոնի առիթով Հայրապետիս մաղթանքն է, որ հանուն...
 
Մայիսի 28-ին, Գայանյանց տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի և Հանրապետական մաղթանքի ավարտից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևոր դասի ուղեկցությամբ, այցելեց Սարդարապատի հուշահամալիր: Հայոց հայրապետը և հոգևոր դասը հանդիպեցին հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքի, ապա՝ մի քանի անգամ...
 
Պատարագի ավարտին Հանրապետության տոնի առիթով, հանդիսապետությամբ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն:  
 
 
Մայիսի 30-ը նաեւ Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռից Ս. Շողակաթ վանք են տարվել սրբերի մասունքներ: Հայոց Հայրապետը օրհնություն բաշխելով՝ Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինեի նշխարներով մասունքարանը Ս. Տրդատ, Ս. Գրիգոր Լուսավորիչ բաց խորանի մոտ հանձնել է...
 
Լույս է տեսել «Հուշարձաններ և ինքնություններ Կովկասում» կոլեկտիվ մենագրությունը, որում մի խումբ հայ և օտարազգի գիտնականներ անդրադարձել են Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի տարածքում գտնվող բազմաթիվ վտանգված և արդեն ոչնչացված հայկական հուշարձաններին։ Այդ վանքերը, եկեղեցիներն ու խաչքարերը թվագրվում են...
 
Տոնի առիթավ ուխատվոր հավատացյալներով մարդաշատ են եղել հատկապես Սուրբ Հովհաննես անունը կրող եկեղեցիները: Ավանդաբար, Մասյացոտնի թեմի Մոշաղբյուր գյուղի սուրբ Հովհաննես եկեղեցի են բերվել սրբերի մասունքները և տոնական պատարագ է մատուցվել։  
 
44-օրյա պատերազմից հրաշքով փրկված Արթուր Հովհաննիսյանը Հայ Առաքելական Եկեղեցու օժանդակությամբ պրոթեզավորվել եւ բուժվել է Կանադայում։ Նա այժմ աշխատում է հայկական բանկերից մեկում։ Մայր Աթոռի կողմից դեռևս 2016 թվականից սկիզբ առած զինհաշմանդամների պրոթեզավորման և բուժման ծրագիրը բազմաթիվ զինվորների...
 
Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների, թեմերի, հայրապետական պատվիրակությունների առաջնորդներ դատապարտել են Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ անհարգալից դրսևորումները, հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքներն ու բռնի...