
Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ արարողություն նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն: Նրա աղոթքները երկու եկեղեցիների եպիսկոպոսները և հոգևոր հայրերը ընթերցել են հայերեն և անգլերեն: Որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին` էկումենիկ արարողության մասնակիցները ծաղկեպսակ են դրել եկեղեցու տարածքում գտնվող հուշակոթողի մոտ: Միջոցառման ավարտին հնչել են Հայաստանի և Կանադայի օրհներգերը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2024-05-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ