Ուրբաթ, Դեկտեմբեր 30, 2022

 
Գրադարանները հարստացնելու միջոցներից մեկը գրքերի փոխանակման ծրագրերն են: Տարեվերջին Մայր Աթոռ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում գրքեր փոխանակեցին Հայաստանի պատմության թանգարանի հետ:  
2022-12-30
 
Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի: Մայր Աթոռի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ամփոփ ներկայացնում է տարվա ընթացքում արված շինաշխատանքները:
2022-12-30
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական օրերի արարողությունների ժամանակացույցը:
2022-12-30
 
Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մասիսցի հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան է կառուցվել Մասիս խոշորացված համայնքում: Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն օծեց խաչակոթողը։  
2022-12-30
 
Մեկ տարի «Տուն» սոցկենտրոն հաճախող երեխաները մանկավարժների օգնությամբ ծանոթացել են տեքստիլի և գեղանկարչության, ասեղնագործության և կարպետագործության առանձնահատկություններին:  
2022-12-30