Երկուշաբթի, Մարտ 6, 2023

 
Դիմել կարող են միայն 7-10 տարեկանները: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (010) 517 283 հեռախոսահամարով կամ գրել mayratorqdk@gmail.com , contact@armeniancollege.edu.in հասցեներով:  
2023-03-06
 
Սբ. Գրիգոր Նարեկացու հիշատակության տոնին նվիրված արարողություն Վատիկանի Ս. Պետրոս տաճարում: Արցախի թեմի կիրակնօրյա դպրոցները: Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի սաների ուխտագնացությունը Գալիլիայի սրբավայրեր:  
2023-03-06
 
Ամեն շաբաթ օր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանը լցվում է մեծանուն հայրապետ Ներսես Դ Շնորհալու շնչով: Հոգևոր համերգին և բանախոսությանը հրավիրվել էին նաև մանկավարժներ:  
2023-03-06
 
Հայ Առաքելական եկեղեցին Մեծ պահքի 3-րդ շաբաթում է: Կիրակնօրյա պատարագին Մայր Աթոռի միաբանությունը մասնակցեց Ս. Գայանե վանքում: Պատարագի ընթացքում Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի առիթով հրապարակվեց նաև Ամենայն հայոց հայրապետի սրբատառ կոնդակը:  
2023-03-06
 
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հանդիսությունների սրահում Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ծննդյան 45-ամյակի առթիվ հավաքվել էին Գուգարաց թեմի հոգևոր դասը, առաջնորդարանի պաշտոնեությունը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ:  
2023-03-06