Երկուշաբթի, Մարտ 20, 2023

 
Մարտի 19-ին նշվեց Մեծ պահքի հինգերորդ կիրակին, որ կոչվում է Դատավորի կիրակի: Հիմքում Անիրավ դատավորի և այրի կնոջ առակն է: Ս. Գայանե վանքում կիրակնօրյա պատարագը մատուցվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Ադամ քահանա Մակարյանն էր:  
2023-03-20
 
Երկրաշարժից հետո գրեթե ծայրից ծայր քանդվել է Թուրքիայի միակ հայկական գյուղը` Մուսալեռի Վագըֆը: Բուլղարացի բանաստեղծ Պեյո Յավորովի թանգարանում հայկական խաչքար է տեղադրվել և օծվել: Կալկաթայի մարդասիրական վարժարանի սաները պատարագի են մասնակցել Թանգրայի Սուրբ Երրորդություն հայոց եկեղեցում:  
2023-03-20
 
Անցյալ շաբաթ տեղ ունեցավ պոլսահայերի ավանդական ուխտագնացությունը Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Ուխտավորների հետ էր նաև Պոլսի Սահակ արքեպիկսպոս Մաշալյան պատրիարքը:  
2023-03-20
 
Մարտի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում հյուրընկալվել էին հարյուրից ավելի բժիշկներ: Շաբաթ օրը թանգարանում շնորհալիական է:  
2023-03-20
 
Տավուշի մարզի Այգեձոր գյուղում, թեմակալ առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օծեց նորակառույց եկեղեցու գմբեթի խաչը: Եկեղեցու կառուցման գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել ծնունդով այգեձորցի Սամվել Ղարախանյանն ու ընտանիքը:
2023-03-20