Մայիսի 30-ին Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում էին «Արտ-Սեթ» պրոդյուսերական կենտրոնի, Վեդու և Ստեփանավանի արվեստի դպրոցների սաները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: 2023-06-02 Մայիսի 30-ին Մայր Աթոռում անցկացվեց Աստվածաշնչի գիտելիքի համաբանակային առաջին վիկտորինան: Այն կազմակերպել էին Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը:
2023-06-02 Երեխաների պաշտպանության միջազգային օրը բոլոր հայորդյաց տների սաները ուխտավորաբար Գյումրիում էին: Գյումրիի հայորդյաց տան սաները դիմավորեցին տարեկից հյուրերին:
2023-06-02 301թ.-ի պատմական իրադարձություններն են ընկած Արարատյան շաբաթվա տոների հիմքում. հեթանոսությունից հրաժարում, դարձ դեպի քրիստոնեություն: Արարատյան է կոչվում, քանի որ բոլոր իրադարձությունները կատարվել են Մեծ Հայքի Այրարատ նահանգում:
2023-06-02 Հայոց հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 5-ից 11-ը կգումարվի միաբանական հավաք: Թեմերից Մայր Աթոռ կժամանի մոտ 7 տասնյակ հոգևորական:
2023-06-02 «Հայաստանը և Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեմայի շուրջ քննարկմանը մասնակցում էին եկեղեցականներ, հասարակական, քաղաքական գործիչներ: «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը տեղի ունեցավ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ: Քննարկումը... 2023-06-02 |