Երկուշաբթի, Օգոստոս 28, 2023

 
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ուլյանովսկ քաղաքում հանդիսապետեց նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է Հայաստանից բերված ծիրանագույն տուֆով։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, Վոլգա գետի ամենալայն ափի հարևանությամբ:...
2023-08-28
 
Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում եկեղեցական համալիր է կառուցվում: Գլխավոր եկեղեցու կառուցումը մոտենում է ավարտին: Եկեղեցու կողքին բարձրանալու է մոմավառության մատուռը: Ընդունված կարգի համաձայն, շինարարությունն սկսվում է հիմնօրհնեքի արարողությամբ:
2023-08-28
 
Ապարանի տարածաշրջանի Հարթավան համայնքում գտնվող Աստվածընկալ վանական համալիրը 2020 թվականից վերականգնվում է: Համալիրը երեք մասից է բաղկացած՝ 5-րդ դարում Գնթունիներն են կառուցել Ս. Աստվածածին եկեղեցին, իսկ Սբ.Նշան գմբեթավոր եկեղեցին և գավիթը 12-13-րդ դարերում կառուցել են Վաչուտյան իշխանները:
2023-08-28
 
2025թ.-ին նշվելու է 20-րդ դարի հայ ակնառու բանաստեղծի և արձակագրի՝ Ավետիք Իսահակյանի 150-րդ տարեդարձը: Նշանավոր մտավորականի երևանյան տուն-թանգարանը միջոցառումների մեծ ծրագիր է նախատեսել: Ծրագրի հիմնական առաքելությունը Հայաստանի գրադարանները Իսահակյանի և իսահակյանագիտական գրականությամբ համալրելն է և...
2023-08-28
 
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Մաշտոցի անվան մատենադարանում բացված «Եվրոպա-Հայաստան. հանդիպման վայրն արվեստն է» խորագրով ցուցահանդեսը նվիրված է XVII-XIX դարերի հայ գրքարվեստի վրա եվրոպական արվեստի ազդեցությանը։  
2023-08-28
 
Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին: Նորընծա տեր հայրերին ներկայացրեց Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, որն անցյալ ամիս Գորիսի մայր եկեղցեում ձեռնադրել էր երիտասարդ հոգևորականներին:
2023-08-28
 
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը մեկնարկեց ընդլայնված կազմով։
2023-08-28