Հանգստյան ժամերգությունը կատարվում է Մեծ Պահքի շրջանում: Այս ընթացքում Ժամերգության բովանդակությունը՝ սաղմոսները, աղոթքները, հոգևոր երգերը փոխվում են: Հանգստյան է կոչվում, որովհետեւ օրվա վերջին ժամերգությունն է: Այն սկսվում է «Տերունական աղոթքով» և շարունակվում սաղմոսներով:
2024-02-16 Մայր Աթոռի հովանու ներքո գործող կացարանում ապաստանած արցախցիներին այցելել է Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի պատասխանատու Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։ Այս պահին կացարում 16 ընտանիք է բնակվում՝ շուրջ 60 անձ: Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները Հայոց եկեղեցու ուշադրության կենտրոնում է... 2024-02-16 Երևանում գումարվել է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տարեկան համագումարը, որտեղ հոգաբարձուների խորհրդի երեք անդամ են ընտրել, որոնք նոր գլխավոր քարտուղար են նշանակել Հայր Հուսիկ աբեղա Սմբատյանին։ Համագումարին հաստատվել է նաև տարվա բյուջեն։ Այս տարի ևս Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հատուկ... 2024-02-16 Ռուբեն Սևակի ծննդյան օրը այցելություններին հյուրընկալել են գրողի անունը կրող 151-րդ դպրոցի բարձր դասարանի աշակերտները։ Ռուբեն Սևակի թանգարանը բացվել է 2013 թվականին՝ գրողի եղբորորդու ջանքերով: Ֆրանսահայ բարերարն իր ամբողջ ժառանգությունը նվիրաբերել է Մայր Աթոռին: Թանգարանում ներկայացված են Սևակի... 2024-02-16 Նկարիչների միությունում բացվել է ՄԱՍԷ և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Արաբկիրի ՀՏ մանրանկարչության դասարանի սաների «Ծաղկող տառեր» խորագրով ցուցահանդեսը: Նրանց ներկայացրած աշխատանքների մեծ մասը սյուժետային են, որով ներկայացրել են Հիսուսի երկրային կյանքը: Ցուցահանդեսը հոբելյանական է, որովհետեւ... 2024-02-16 Բեյրութում տեղի է ունեցել Սուրբ Էջմիածնի Կրօնասէր Տիկնանց Համախմբումի ընդհանուր ժողովը: Բուն Բարեկենդանը Թբիլիսիում նշել են Հարիսայի փառատոնով, և Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվել: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում կատարվել է երեկոյան... 2024-02-16 Ավարտվում է Մեծ Պահքի առաջին շաբաթը, որը սկսվել է Բուն Բարեկենդանի կիրակիով: Հաջորդ կիրակին՝ փետրվարի 18-ը, եկեղեցական տոնացույցում հիշատակվում է որպես Արտաքսման կիրակի: Օրը հիշեցնում է մեղքի ծննդի և դրախտից մարդու արտաքսվելու մասին: Արգելված պտուղն ուտելով` մարդը ճաշակեց մեղքի և մահվան... 2024-02-16 |