Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը


Կովկասի մուսուլմանների վարչությունը փորձ է անում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը։ Մայր Աթոռը նկատում է, որ սրբավայրերի պղծումը, յուրացումը... ավելի

Լույս է տեսել Հովհաննես արքաեղբոր և Գռների մանրանկարչական դպրոցի մասին աշխատությունը


«Կիսարյուն արքայազնը և նրա գեղարվեստական ժառանգությունը» խորագրով անգլերեն հատորը Մոնպելյեի համալսարանում արվեստի և միջնադարի պատմության դոկտոր Էմմա Չուգասզյանի երրորդ մենագրությունն է Կիլիկիայի մանրանկարչության մասին: Հովհաննես արքեպիսկոպոսը՝ Հեթում Առաջին արքայի եղբայրը, Գռների մանրանկարչական... ավելի

Հայկական մանրանկարչությունը ժամանակակից մատուցմամբ. հանդիպում-զրույց «Ֆենիքս» գրախանութում


Հանդիպման առանցքում «Տեառնընդառաջ» և «Մուտք Երուսաղեմ» տերունական պատկերների հիման վրա ստեղծված փազլների շնորհանդեսն էր։ Դրանց նպատակն է երեխաներին վաղ տարիքից հաղորդակից դարձնել հայկական հոգևոր մշակույթին և այն հարուստ գանձարանին, որի կրողն ու ժառանգորդը պետք է դառնան: Առաջիկայում շարքը կհամալրվի... ավելի

Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն


Գևորգյան հոգևոր ճեմարան կարող են ընդունվել մինչև 22 տարեկան արական սեռի քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակն են: Դիմորդները գրավոր քննություն են հանձնելու Հայոց լեզու առարկայից, և բանավոր՝ Հայոց պատմություն և հայ գրականություն... ավելի

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Մայր Աթոռում տեղի ունեցած միջադեպի գործով


Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ դատարանը պարտավորեցրել է քննչական մարմնին քրեական վարույթ նախաձեռնել դեկտեմբերի 18-ին հակաեկեղեցական արշավի շրջանակում Մայր Աթոռում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները քաղաքացիներին կոչ էին արել... ավելի

Մասյացոտնի թեմը հրավիրում է Դվինի Սուրբ Հարություն եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ Պատարագին


Եկեղեցու հիմնօրհնեքը կատարվել է 1996 թվականին՝ երջանկահիշատակ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Սա առաջին եկեղեցին է, որի հիմքերը դրվել են խորհրդային իշխանության փլուզումից հետո: Եկեղեցին օծվել է 2000 թ. մայիսի 3-ին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Ամեն տարի մայիսին... ավելի

Այս տարի Կարմիր Ավետարանը բերվել է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի


2019 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, հավատացյալները Հովհաննավանքի ուխտի օրը հաղորդակցվում էին Կարմիր Ավետարանից բխող զորությանը: Այս տարի Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որ Ավետարանը Հովհաննավանք տանելը իրատեսական չէ, քանի որ եկեղեցին փաստացի... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է փաստաբանների միջազգային համաժողովի մասնակիցներին


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է փաստաբանների պալատի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում անցկացվող փաստաբանների միջազգային համաժողովի մասնակիցներին, այդ թվում՝ Ֆրանսիայի ազգային խորհրդի փաստաբանական պալատի անդամների և տարբեր քաղաքների փաստաբանական... ավելի

Մայր Աթոռում կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսության կարգ


Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի օրվա առիթով, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Ավելի ուշ՝ եկեղեցականների թափորը, Սուրբ Նահատակների մասունքարանով, հավաքվել է Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող ուխտի... ավելի

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցին բարեխոսական կարգ է կատարվել


Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ բարեխոսական կարգ է կատարվել՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու, ասորի, հռոմեակաթոլիկ և կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների աղոթական ներկայությամբ։ Արարողությանը ներկա են եղել ՌԴ... ավելի

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով Թբիլիսիում երիտասարդները ջահերով երթ են կազմակերպել


Երթը սկսվել է Իսանի թաղամասից։ Երիտասարդ ջահակիները երթով շարժվել են Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցի, որի բակում կանգնեցված է հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքար: Ավելի ուշ՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում թեմակալ առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի... ավելի

Մեծ Բրիտանիայում Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկայացրել է 1915 թվականի ոճրագործությունները


Լոնդոնի Իլինգ հայաշատ շրջանում՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հավերժական կրակ» խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի հանդիսավոր ոգեկոչում։ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայ Եկեղեցու թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկայացրել է այն... ավելի