
Գևորգյան հոգևոր ճեմարան կարող են ընդունվել մինչև 22 տարեկան արական սեռի քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակն են: Դիմորդները գրավոր քննություն են հանձնելու Հայոց լեզու առարկայից, և բանավոր՝ Հայոց պատմություն և հայ գրականություն առարկաներից: Հարցազրույցի միջոցով կստուգվեն նաև երաժշտական և քրիստոնեական գիտելիքները, օտար լեզուների իմացությունը, ինքնաարտահայտվելու կարողությունը:
2026-04-27
Telecast type: Լուր Ռեպորտաժ