Տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարվա փակումը


Ուսումնական տարեշրջանը եզրափակել է 67 ուսանող, որից 11-ը ճեմարանի շրջանավարտ են և արդեն ձեռնադրված սարկավագներ: Միջոցառման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական պատգամն ու օրհնությունն է փոխանցել ներկաներին, բարձր գնահատել Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների տեսչական անձնակազմի... ավելի

Մալաթիայի Հայորդյաց տան նորոգումից հետո այցելուների քանակը կրկնապատկվել է


Մալաթիայի հայորդյաց տունը հիմնանորոգվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, այն կրում է բարերար ընտանիքի՝ Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը: Մի քանի ամիս առաջ Հայորդյաց տունն ուներ 280 սան: Տեղափոխվելուց հետո շեշտակի աճել է հաճախողների թիվը, հասնելով... ավելի

Սևանի Վազգենյան դպրանոցի 11 սան այս տարի ավարտել է հոգևոր հաստատությունը


Քառամյա կրթությունն ավարտելուց հետո Սևանի Վազգենյան դպրանոցի սաները ստանում են բակալավրի աստիճան և հնարավորություն են ստանում ուսումը շարունակել Հայաստանի ցանկացած բուհում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շրջանավարտների մեծ մասը նախընտրում է ուսումը շարունակել Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Վեց... ավելի

Հայրավանքի ուխտի օրվա առիթով եկեղեցի է տեղափոխվել Տիրոջ խաչափայտի մասունքը


Տիրոջ Խաչափայտի մասունքը մինչև 18-րդ դար պահվել է Հայրավանք, հետո երկրաշարժի պատճառով վանքի միաբանները մասունքը տեղափոխել են Էջմիածին: 19-րդ դարից հետո մասունքն առաջին անգամ Հայրավանք է վերադարձել 2018 թվականին՝ բացելով վանքի նորագույն պատմության էջը և հիմք դնելով ամենամյա ուխտի ավանդույթին... ավելի

Գրիգոր Լուսավորչի մասունքը տարվել է Արագածոտնի թեմի Վարդաբլուր համայնքի Սուրբ Դանիել եկեղեցի


Հունիսի 27-ը գյուղի Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի և Վարդաբլուր գյուղի տոնն է: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմի Վարդաբլուր համայնքի Սուրբ Դանիել եկեղեցի է տեղափոխվել Գրիգոր Լուսավորչի մասունքը: Մատուցվեց Սուրբ և Անմահ... ավելի

Աշտարակի «Գուլամերյան» հայորդյաց տանը նշել են կառույցի հիմնադրման տարեդարձը


Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան տարբեր դասարաններում սովորում է 300 երեխա: Նրանք ուսանում են երգի, պարի, կերպարվեստի, արհեստի տարբեր ուղություններ, տիրապետում են երաժշտական գործիքների և սովորում են լեզուներ: Մայր Աթոռի Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան սաները մասնակցում են Հայաստանում ու... ավելի

Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստին հարցաքննվել է կարգալույծ Արամայիս Թախմազյանը


Նախկին հոգևորական՝ Արամայիս Թախմազյանը դատարանում հայտարարել է, որ 2023 թվականին իրեն և մի քանի հոգևորականի հարկադրել են մասնակցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին։ Նրա պնդմամբ՝ մասնակցել է, որպեսզի հետագայում նկատողություն չստանա, կամ իր նկատմամբ վերաբերմունք չփոխվի։ Կարգալույծ քահանան... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է հայորդիներին և բարձր գնահատել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության իրականացրած հայրենաճանաչության, կրթադաստիարակչական, մշակութային ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում ապրող երիտասարդները հնարավորություն են ստանում համախմբվելու հայրենիքում։ Այս ամառվա... ավելի

Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Միքայել Սրբազանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին


Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ազատվել է տնային կալանքից, սակայն երկրից դուրս գալու իրավունք չունի: Սրբազանը գիշերը վերադարձել է Գյումրի՝ առանց ոստիկանների ուղեկցության: Առաջնորդին ջերմությամբ, ծափողջյուններով, հրավառությամբ և երգերով են դիմավորել հայրենի քաղաքում:... ավելի

Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Սրբազանի տնային կալանքը և սահմանափակումները


Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը՝ ընդդատության կանոնների խախտման հիմքով: Դատարանն արձանագրել է, որ գործը քննվել է ոչ իրավասու դատարանում կամ առկա է եղել ընդդատությանը վերաբերող էական դատավարական խախտում։ Վարույթը կփոխանցվի Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր... ավելի

Լրացել է Սրբազան Պայքարի գործի քննության 1 տարին


Անցած 1 տարվա ընթացքում դատարանում չի հնչել որևէ ծանրակշիռ ապացույց, որը կհիմնավորեր «Սրբազան պայքարի» գործով անցնողներին առաջադրված ծանր մեղադրանքներն ու կարդարացներ քաղաքացիական դիրքորոշում արտահայտողների նկատմամբ կիրառված կալանքը: Փոխարենը՝ պաշտպանական խումբն այս ընթացքում հրապարակել է փաստեր,... ավելի

Տեղի է ունեցել Մայր Աթոռի կրթական հաստատությունների տարեվերջյան մանկավարժական ժողովը


Գևորգյան հոգևոր ճեմարանում կայացել է Մայր Աթոռի կրթական հաստատությունների՝ Գևորգյան ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի տարեվերջյան ամփոփիչ մանկավարժական ժողովը, որը նախագահել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ժողովի ավարտին Նորին Սրբությունը օրհնության և գնահատանքի խոսքով դիմել է հոգևոր հովիվներ կրթող... ավելի