Կրկնազատիկին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվել էին Հայաստանյաց տարբեր թեմերի երիտասարդաց միության անդամները


Կրկնազատիկին Վեհարանում ավելի քան 650 երիտասարդ Հայրապետական մաղթերգով դիմավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Հայաստանի թեմերի երիտասարդաց միությունների անդամների ցանկությամբ են հոգևորականները կազմակերպել ուխտերթը դեպի Մայր Աթոռ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է երիտասարդներին և մաղթել, որ... ավելի

Կրկնազատիկին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը տեղափոխվել է Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի


Կրկնազատկին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում հավատացյալները Սուրբ Պատարագի ընթացքում հաղորդակցվել են Շուրիշկանի հրաշագործ Ավետարանից բխող զորությանը: Ավելի քան 25 տարի է Կրկնազատիկին Շուրիշկանի Ավետարանը տեղափոխվում է Սուրբ Գևորգ եկեղեցի։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի... ավելի

Ստեփանոս Նախավկայի մասունքարանը Մայր Աթոռից տեղափոխվել է Մաստարայի եկեղեցի


Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքարանը: Մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ:  

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքարանը տեղափոխվել է Սրբի անունը կրող Մխչյանի եկեղեցի


Սուրբ Հարության տոնին հաջորդող շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին հիշատակում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատումը: Այդ առիթով Գարեգին երկրորդ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հատուկ տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնից Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի է տեղափոխվել Սրբի մասունքն ամփոփող խաչաձև... ավելի

ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ դրույթները խղճի ու կրոնի ազատության ոտնահարում են


Մայր Աթոռը խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։ Կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և... ավելի

«Սրբազան պայքարի» գործով նախնական դատալսումներն ավարտվել են


Դատավարության հիմնական փուլում դատարանը կհետազոտի ներկայացված ապացույցները: Պաշտպանական կողմը սկզբունքային առարկություններ և անհամաձայնություն ունի։ Նրանց պնդմամբ՝ գործում առկա ապացույցները ոչ միայն անհատականացված չեն, ինչը թույլ չի տալիս պարզել, թե որ ապացույցը կոնկրետ ում է վերաբերում, այլև... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը


Ավետման տոնի առիթով Մայր Տաճարում Պատարագ է մատուցվել, որի ավարտին կատարվել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։ Օրհնություն են ստացել նաև սարկավագների կանայք, որոնք իրենց զավակի ծնունդին են սպասում։ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ապրիլի 7-ը հռչակվել... ավելի

Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվել է Մեռելոց հիշատակի Սուրբ և անմահ Պատարագ


Այս սրբազան արարողության նպատակն է հիշել ննջեցյալներին և Հարության մեծ տոնի ավետիսը հասցնել նրանց հոգիներին: Վեհափառ Հայրապետը Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի նահատակվելու օրը՝ ապրիլի 6-ը, հռչակել է համայնավարական բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օր: Գարեգին Բ Ամենայն Հայոց... ավելի

Վեհափառ Հայրապետի եղբոր գործով անցնող վկայի ցուցմունքում նշված են Հարություն Մկրտչյանի տվյալները


Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր և նրա որդու գործով դատական նիստին պաշտպանները պահանջել են դատարան հրավիրել և հարցաքննել ՆԳՆ Վաղարշապատի համայնքային բաժնի այն ոստիկանին, ով իրականացրել է գործով հիմնական վկա Գառնիկ Ղազարյանի հարցաքննությունը։ Պաշտպանական կողմը կասկածում է, որ Գառնիկ Ղազարյանը... ավելի

Մոսկվայի հայերը մեծ հանդիսանքով են նշել Սուրբ Հարության տոնը


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Սուրբ Պայծառակերպության մայր եկեղեցում տոնական Պատարագը մատուցել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Մոսկվայի հայությունը մեծ շուքով է նշել տոնը: Եկեղեցական արարողություններին և ժողովրդական տոնախմբությանը մասնակցելու համար առաջնորդանիստ եկեղեցում են հավաքվել հարյուրավոր... ավելի

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմը Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցում նշել է Սուրբ Զատիկը


Սուրբ Հարության տոնական Պատարագը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը մատուցել է Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցում: Պատարագի ավարտին առաջնորդարանում տնօրհնեք է արվել, ապա ընդունելություն, որի ժամանակ հոգևոր հայրերին Զատկի տոնի կապակցությամբ շնորհավորել են... ավելի

Հավատավոր ժողովուրդն այսօր Վեհափառի շուրթերից կրկին լսել է կենարար Ավետիսը


Պատմության մեջ տեղի ունեցած մեծագույն հրաշքը` Քրիստոսի Հարությունը հազարավոր հայորդիների է բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս օրը համընդհանուր ուրախության և վերածննդի տոն է։ Հավատավոր ժողովուրդը Մայր Տաճարում մասնակցում է հայրապետական պատարագի, ստանում Նորին Սրբության պատգամը և ևս մեկ անգամ... ավելի