Սուրբ Հարության տոնական Պատարագը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը մատուցել է Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցում: Պատարագի ավարտին առաջնորդարանում տնօրհնեք է արվել, ապա ընդունելություն, որի ժամանակ հոգևոր հայրերին Զատկի տոնի կապակցությամբ շնորհավորել են հայկական հոգևոր, ազգային, կուսակցական կազմակերպությունների ներկայացուցիչները, միասնաբար իրենց զորակցությունը հայտնել Հայ Առաքելական սուրբ Եկեղեցուն:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2026-04-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ