Խաչվերաց տաղավար տոնի հաջորդ օրը Մեռելոց է


Եկեղեցիներում Պատարագ է մատուցվել, որի ընթացքում հեգեհանգստյան կարգ է կատարվել՝ բոլոր ննջեցյալների հիշատակին։ Հոգեւորականներն ու հավատացյալները աղոթել են ննջեցյալների հոգիների խաղաղության համար։ Հանգուցյալների հարազատների խնդրանքով հոգեւորականները օրհնել են գերեզմանները։  

Վիրահայոց թեմում Խաչվերացի տոնին անցկացրել են Մուսա լեռան ավանդական հարիսայի փառատոն


Փառատոնը կազմակերպել են թեմի առաջնորդի աջակցությամբ և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ։ Հարիսան պատրաստել են Եկեղեցասեր կանանց և «Հ.Մ.Ը.Մ Թիֆլիս» հասարակական կազմակերպության անդամները: Թբիլիսահայ համայնքում հարիսայի փառատոնը անցկացվում է 2012 թվականից անընդմեջ, տարեցտարի... ավելի

Խաչվերացի տոնին ավելի քան 60 երեխա է մկրտվել Գեղարքունիքում


Խաչվերացի տոնին Գեղարքունյաց թեմի երեք եկեղեցիներում՝ Մաքենյաց վանքում, Վարդենիսի և Մեծ Մասրիկ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցիներում մկրտվել է ավելի քան 60 երեխա, որոնք մասնակցել էին թեմում կազմակերպված աստվածաշնչի դասընթացներին: Շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանը մկրտվողներին նվիրել է մկրտության խաչեր... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպում կունենա Հռոմի պապի հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկան է մեկնել Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գարեգին վարդապետ Համբարձումյանի, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Եսայի աբեղա Գրիգորյանի և Կաթողիկոսական գրասենյակի... ավելի

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում տոնական Պատարագ է մատուցվել


Խաչվերացի տոնին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է տոնական Պատարագ։ Արաբկիրի Սուրբ խաչը կառուցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ, Լուիզ Սիմոն Մանուկյանի բարերարությամբ։ Եկեղեցու ճարտարապետը Արտակ Ղուլյանն է։  

Ուխտերթի մասնակիցները Սաղմոսավանքից աղոթքով ճանապարհվել են դեպի Սուրբ Խաչ և Հույսի խորան


Արագածոտնի թեմը Խաչվերացի տոնի նախօրեին Սաղմոսավանքի բակում հոգևոր հովիվների առաջնորդությամբ հավաքվել են թեմի երիտասարդները։ Ուխտերթի մասնակիցները խաչվառներով և շարականների երգեցողությամբ ոտքով ճանապարհվել են դեպի Սուրբ Խաչ և Հույսի խորան։ Մոտ 5 կմ ճանապարհը նրան անցել են աղոթքով ու երգերով։... ավելի

Քրիստոսի խաչափայտի կենաց մասունքը Մայր Աթոռից տեղափոխվել է Հրազդանի Սուրբ Խաչ եկեղեցի


Խաչվերացի տոնին նշում են Հրազդանի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրը, որովհետեւ 2013 թվականին՝ հենց տոնի օրն է վերաօծվել։ Սուրբ Խաչը կառուցվել է 19-րդ դարում։ 1922-ին խոնարհվել է, որից հետո վերաբացվել է 90-ականներին։ Արդեն վթարային կառույցը չէր կարող ծառայել հավատացյալներին և բարերարների ջանքերով այն... ավելի

Տիրոջ խաչափայտի մասունքը տեղափոխվել է Ափնա գյուղի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի


4-րդ դարում կառուցված եկեղեցին, որ երկրաշարժի հետեւանքով ավերվել է, մի քանի փորձերից հետո վերականգնվել է միայն 2022 թվականին եւ նուն տարում՝ Խաչվերացի տոնին օծվել։ Այս տարի նշվել է եկեղեցու վերաօծման երրորդ տարեդարձը։ Եկեղեցին սկսել են վերակառուցել 2020 թվականին Մադոյան ընտանիքի բարերարությամբ... ավելի

Գյումրիում խաչերթի մասնակիցներն աղոթել են Միքայել եւ Բագրատ սրբազանների, Սամվել Կարապետյանի համար


Խաչերթի մասնակիցները Տեր Մակար քահանա Գալամդարյանի և Տեր Հակոբ քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ աղոթքների, շարականների, հոգևոր երգերի ներքո քայլել են դեպի Սուրբ Նշան եկեղեցի: Սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցու մոտ խաչերթի մասնակիցները աղոթել են Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, Սամվել Կարապետյանի... ավելի

Օծվել է Ներքին Բազմաբերդ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին


Եկեղեցին սկսել են կառուցել 1991 թվականին՝ Ներքին Բազմաբերդի բնակիչ Հենզել Եղիազարյանի ջանքերով, որը երկու տարի անց մեկնում է ռազամաճակատ։ Ֆինանսական դժվարությունների հետեւանքով դադարեցնում են եկեղեցու շինարարությունը։ 2020 թվականին՝ Հենզել Եղիազարյանի վախճանվելուց հետո, նրա զավակները փորձել են... ավելի

Հայ առաքելական եկեղեցին նշել է Խաչվերացը


Տաճարի զանգերի հանդիսավոր ղողանջների ներքո միաբանների թափորը և հավտացյալները Ամենայն հայոց Հայրապետին ուղեկցել են Մայր Տաճար՝ հանդիասապետելու Խաչվերացի տոնի Սուրբ և անմահ Պատարագը։ Տոնի առիթով բազմաթիվ հավատացյալներ են համախմբվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։  

Սեպտեմբերի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Խաչվերացը


Խաչվերացը՝ խաչի բարձրացման տոնը, Քրիստոսի խաչափայտը գերությունից ազատելու պատմական դեպքերի հիշատակությանն է նվիրված: Տոնը Տիրոջ փրկարար խաչին նվիրված չորս տոներից մեկն է: Նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը: Տոնին նախորդում է շաբաթապահքը: Խաչվերացի հաջորդ օրը Մեռելոց է,... ավելի