
Խաչվերացի տոնին նշում են Հրազդանի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրը, որովհետեւ 2013 թվականին՝ հենց տոնի օրն է վերաօծվել։ Սուրբ Խաչը կառուցվել է 19-րդ դարում։ 1922-ին խոնարհվել է, որից հետո վերաբացվել է 90-ականներին։ Արդեն վթարային կառույցը չէր կարող ծառայել հավատացյալներին և բարերարների ջանքերով այն նորոգվել է և վերաօծվել: Ուխտի օրվա և վերաօծման տարեդարձի առիթով Մայր Աթոռից Քրիստոսի խաչափայտի կենաց մասունքը տեղափոխվել է եկեղեցի։
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2025-09-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ