Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել անհապաղ հետ կանչել ՀՀ կառավարության զեկույցը


«Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ամբողջությամբ մերժելով Հայաստանի կառավարության հրապարակած «Ճգնաժամը եկեղեցում» զեկույցը և այն որակելով որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պետության կողմից... ավելի

ԵԽԽՎ պատգամավորը հորդորել է պաշտպանել Հայ Եկեղեցու կրոնական ազատությունը


Սեպտեմբերի 28-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Մեծ Բրիտանիայի պատվիրակ, Պահպանողականների խմբի խոսնակ Էդվարդ Լեյն իր ելույթում անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ՀՀ կառավարության գործողություններին՝ դրանք որակելով... ավելի

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված նամականիշի մարում և գիտաժողով


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հոբելյանական նամականիշի հանդիսավոր մարման արարողությունը, որին հաջորդեց գիտաժողով։ «Հայփոստ»-ի և Վատիկանի փոստի համատեղ թողարկմանն ու միջոցառմանը մասնակցում էին հոգևորականներ, պետական... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին


Սեպտեմբերի 28-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների... ավելի

Կանադահայ ուխտավորների հանդիպումը Վեհափառ Հայրապետի հետ


Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի Հայոց թեմի «Հայ Արդ Տուն» կազմակերպության նախաձեռնած ուխտագնացության մասնակիցներին։ Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ կանադահայության եկեղեցասիրությանն ու հայրենանվեր ոգուն, կարևորեց... ավելի

Ներսիսյանների գործով հերթական դատական նիստ. վերջնական որոշումը՝ հոկտեմբերի 8-ին


Սեպտեմբերի 28-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում եզրափակիչ ելույթով հանդես եկավ փաստաբան Արա Զոհրաբյանը։ Դատավոր Գևորգ... ավելի

Վարագա Սուրբ Խաչի տոնն ու Սուրբ Խաչափայտի մասունքը Նոր Վարագավանքում


Տավուշի թեմի Նոր Վարագավանք վանական համալիրում սեպտեմբերի 27-ին նշվեց Վարագա Սուրբ Խաչի տոնը, որի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Խաչափայտի մասունքը մեկ օրով հանգրվանեց այստեղ: Տոնական Սուրբ Պատարագ մատուցեց Տեր Եղիա քահանա Փահլևանյանը։ Այս տարի տոնը համընկավ նաև 44-օրյա պատերազմի մեկնարկի... ավելի

Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց


Այսօր ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները, որ արդարորեն առաջ են բերում մեր հավատավոր զավակների ընդվզումը հայրենիքում և սփյուռքում, չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք։

Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում նշվել է սրբավայրի ուխտի օրը


Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով սեպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի 7-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ և նշվեց սրբավայրի ուխտի օրը։ Խնդրակատար սրբի տոնին Պատարագ մատուցեց Տեղերի հովվության հոգևոր հովիվ Մխիթար քահանա Ահարոնյանը, ով քարոզում ընդգծեց Սուրբ... ավելի

Ուխտերթ և Սուրբ Պատարագ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում


Սեպտեմբերի 26-ին՝ Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով, Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի առաջնորդությամբ մեկնարկեց ուխտերթ դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, որին մասնակցեցին թեմի քահանաներ, միանձնուհիներ, երիտասարդաց միությունների... ավելի

Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց


Ազգը զորեղ է, և պետությունը՝ անսասան, երբ անխաթար են նվիրական արժեքները, ավանդույթներն ու նախնյաց ժառանգությունը, երբ որևէ պատրվակով չի ձևախեղվում պատմական հիշողությունը, կասկածի տակ դրվում մեր Սուրբ Եկեղեցու բազմադարյա առաքելությունը։

Վարագա Սուրբ Խաչի տոն


Սեպտեմբերի 27-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Վարագա Սուրբ Խաչի տոնը՝ նվիրված Վարագա լեռան վրա Տիրոջ խաչափայտի մասունքի հրաշալի երևմանը, որին հավատացյալները պատրաստվում են մեկշաբաթյա պահեցողությամբ, աղոթքով ու ապաշխարությամբ։ Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Խաչափայտի մասունքը կտարվի Տավուշի թեմ՝... ավելի