
«Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ամբողջությամբ մերժելով Հայաստանի կառավարության հրապարակած «Ճգնաժամը եկեղեցում» զեկույցը և այն որակելով որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պետության կողմից հովանավորվող արշավի մաս։ Կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին պաշտոնանկ անելու ծրագրից և հարգել Եկեղեցու ինքնավարությունը, ինչպես նաև հորդորել է միջազգային գործընկերներին՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Եվրոպական խորհրդին, ճնշում գործադրել՝ դադարեցնելու Եկեղեցու ներքին գործերին միջամտությունը։
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Անուշ Առաքելյան
2026-09-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ