Ապրիլ 2021

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
29
30
31
1
2
3
4
 
 
 
Դաունի համախտանիշ ունեցող երեխաներն ու երիտասարդները առաջին անգամ Ոտնլվայի արարողության էին մասնակցում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում:  
 
Հոգևորականներից, մանուկներից կազմված թափորը Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետին Սուրբ Տրդատ բաց խորան է ուղեկցում՝ Ոտնլվայի արարողության: Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում Ավագ հինգշաբթի Վերջին ընթրիքի հիշատակության պատարագից հետո կատարվում է այս կարգը:  
 
Ավագ հինգշաբթին ծիսական արարողություններով ամենահագեցածն է տարվա ընթացքում: Այդ օրվա մեջ խտացած են Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի մի քանի իրադարձությունների հիշատակություններ, որոնք առանցքային են եկեղեցու համար:  
 
Ավագ ուրբաթ բոլոր եկեղեցիներում կատարվեց Քրիստոսի Խաչելության հիշատակման կարգը: Տեսանյութը Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցուց է:  
 
Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տները, համավարակով պայմանավարված, այս տարի սուրբ Հարության տոնին խուսափել են բազմամարդ միջոցառումներից: Առավել ակտիվ պատրաստվել են կիրառական արվեստի դասարանները:  
 
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ավարտվեց ՀՀ ԶՈՒ-ում սպասավորող հոգևորականների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը:  
 
Ավագ հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվող Խավարման կարգը Տիրոջ խաչելության խորհուրդն է կրում: Սուրբ Գայանե վանքում Ամենայն հայոց հայրապետի հետ աղոթում էր Մայր Աթոռի ողջ միաբանությունը:  
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում առավոտյան ժամերգությունից հետո հավատացյալները մասնակցեցին Հիսուս Քրիստոսի Խաչելությունը հիշատակող արարողությանը:  
 
Ավագ ուրբաթ երեկոյան Հայ առաքելական եկեղեցին հիշատակում է Քրիստոսի թաղումը:  
 
«Եթե մենք չվերափոխվենք Հարության ավետիսով, մեր կյանքի մեջ ավելի մեծ սպառնալիքներ են գալու». Վարազդատ քահանա Նաջարյան:  
 
Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում ճրագալույցի պատարագին բազմաթիվ հավատացյալների շարքում էր նաև այս տարվա Ջրօրհնեքի խաչի քավոր գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը:  
 
«Ամենամեծ խորհուրդն ունեցող տոներից մեկն է, որ հնարավորություն է տալիս վերարժևորելու մեր կյանքը». Զատկական ճրագալույցի պատարագին Երևանի Արաբկիր համայնքի եկեղեցու բակում զրուցել ենք հավատացյալների հետ:  
 
Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ Ս. Հարության ճրագալույցի պատարագը մատուցվեց Ս. Գայանե վանքում: Մարդիկ աստվածային լույսը խորհրդանշող ճրագներով տուն էին շտապում՝ ընտանեկան հարկ, հոգևոր դասն էլ՝ Հայոց հայրապետի գլխավորությամբ, Վեհարան էր քայլում՝ տնօրհնեքի արարողության:  
 
5
6
7
8
9
10
11
Ապրիլի 5-ին`Ս. Հարության տոնին հաջորդած ննջեցյալների հիշատակության օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ:
 
Զատկական պատարագը Մոսկվայի հայկական Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում մատուցեց թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Տոնական պատարագին ներկա էին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ տիկնոջ հետ, եկեղեցու բարերարներ և բազմաթիվ հավատացյալներ։
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթի ուղեկցությամբ: Պատգամավորը ողջ Ավագ շաբաթ ապրել է Հայաստանում և Սուրբ Հարության տոնը նշել հայ ժողովրդի հետ: Հայրապետական պատարագին նա Երևանի Ս....
 
Կրկնազատկի տոնին՝ ապրիլի 11-ին, Մաշտոցյան մատենադարանից դուրս կբերվի Շուրիշկանի խնդրակատար ավետարանը և կտարվի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի:  
 
Ապրիլի 4-ին մեր տիրոջ սուրբ Հարության տոնը նշվեց Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում` Թբիլիսիում, Ռուսթավում, Բաթումում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլում, Ծալկայի և Թեթրիծղարոյի շրջաններում: Եկեղեցիները բազմամարդ էին թե՛ ճրագալույցի երեկոյան` նախատոնակի պատարագին, թե՛ տոնի օրը:  
 
 
«Մեր ժողովրդի համար դժվարին այս օրերին Սուրբ Հոգու սփոփանքն ու Բարձրյալի զորակցությունն ենք հայցում ազգիս բոլոր զավակներին, ի մասնավորի արցախյան նոր պատերազմի կորուստների ու արհավիրքների ցավը կրող մայրերին, քույրերին ու դուստրերին։ Թող Տիրոջ հանապազ պահպանությունն ու շնորհները հովանի լինեն...
 
Բրազիլիայի հայոց թեմում, համավարակի ալիքով պայմանավորված, Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ Հարության պատարագը տեղի են ունեցել առանց հավատացյալ ժողովրդի:  
 
Ապրիլի 7-ին՝ Ավետման տոնի պատարագին, Ս. Գայանե վանքում աղոթում էին տարեց ու երիտասարդ մայրեր, մայրության բերկրանքն սպասող կանայք։ Այսօր նրանց օրհնության օրն է։
 
Մայր Աթոռն ու Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը քահանաների ու երեցկանանց համար վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում Հաղարծնում։ Թեման՝ հոգետրավմայի ամոքումը։
 
 
«Նարեկացի» արվեստի միության դահլիճում համավարակի պատճառով շուրջ մեկ տարի Հայաստանում գտնվող ճեմարանականներն էին: Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը տոնում էր հիմնադրման 200-ամյակը: Միջոցառմանը օնլայն միացել էին նաև ճեմարանի՝ իրանցի, իրաքցի և միանմայցի աշակերտները, ինչպես նաև այն շրջանավարտները,...
 
Ամենատարբեր ոլորտներից 100-ից ավելի կանայք ապրիլի 7-ին՝ Ս. Աստվածածնի Ավետման տոնին, հրավիրվել էին Ռուբեն Սևակ թանգարան՝ տոնական երեկոյի:
 
Այս տարի, ապրիլի 10-ին ՝ Սբ. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը, Մասյացոտնի նորաստեղծ թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խնդրանքով, Վեհափառ հայրապետի օրհնությամբ Հովհաննես Մկրտչի մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կբերվի Մխչյանի Սուրբ Հովհաննես եկեղեցի:  
 
Աստվածամոր Ավետման տոնին Իջևանում կատարվեց խաչքարի օծում և եկեղեցու հիմնօրհնեք:  
 
 
 
12
13
14
15
16
17
18
Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակութայն առիթով այս տարի սրբի մասունքը Մայր Աթոռից բերվել է Մասյացոտնի թեմի Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցի:  
 
Արագածոտնի մարզի թեմակալ առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում «Քարդ ագրոկրեդիտ» կազմակերպության նախաձեռնությամբ ծառատունկ կատարվեց:  
 
Միքայելյանների ընտանիքը Հադրութի Ջրակուս գյուղից է, պատերազմի պատճառով շատերի նման կորցրել է ամեն ինչ, սակայն իր նոր բնակավայրում՝ Ապարանի տարածաշրջանի Ծաղկաշեն գյուղում, նոր կյանք է գտել ու որոշել է այն նշանավորել մկտությամբ:  
 
33 գծապատկեր՝ վաղ քրիստոնեական եկեղեցիներից մինչև 21-րդ դարում կառուցված Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը: Ազգային գրադարանում ցուցադրվել է արվեստաբան, գծանկարիչ Լևոն Լաճիկյանի նոր շարքը:  
 
Հաղարծնի վանքում կազմակերպված հնգօրյա սեմինարի ընթացքում հոգետրավմայի ամոքման վերաբերյալ նոր գիտելիք և փորձառություն են ձեռք բերել շուրջ մեկ տասնյակ քահանա և երեցկին: Պատերազմի սկզբից առ այսօր հոգևորականները բախվում են վշտի լուրջ հետևանքների հետ: Սփոփանքի ու կազդուրման կարիք ունեն գրեթե բոլորը:
 
Արարատի մարզի Գետազատ գյուղի եկեղեցին Սբ. Դավիթ Դվնեցու անունն է կրում: Ապրիլի 11-ին՝ Դվնեցու հիշատակության օրը, եկեղեցում ուխտի պատարագ մատուցվեց:
 
 
 
 
Ապրիլի 13-ին Արարատ համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում տեղադրված խաչքարն օծվեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ: Հուշարձանը ոգեկոչում է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը:
 
Ժամանակակից տեխնիկական լուծումներով համալրված նոր կայքը հասանելի կլինի Հայ առաքելական եկեղեցու գործունեությամբ հետաքրքրվողների համար:
 
Արցախյան պատերազմում վիրավորված վեց զինվորականներ կմեկնեն Ավստրիա` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ բժշկական օգնություն ստանալու և պրոթեզավորվելու համար: Մեկնումից առաջ զինվորականները Մայր Աթոռում հյուրընկալվեցին Ամենայն հայոց հայրապետին:  
 
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ Լոնդոնի 46 կայարաններում տեղադրվել էին ադրբեջանական քարոզչական-տուրիստական պաստառներ: Դրանցում Արցախի խորհդանիշերը, անգամ վանքերը, ադրբեջանական էին ներկայացված: Հայ համայնքի ջանքերով...
 
«Հայատյացության հերթական դրսևորում էր օրերս Բաքվում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի զբոսայգին»՝ հայ զինվորականներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ տեսարաններով։ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իրականացնել ազգամիջյան թշնամանքի հրահրման իր քաղաքականությունը՝ անտեսելով...
 
 
 
19
20
21
22
23
24
25
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը կդառնար 95 տարեկան:  
 
Ապրիլի 17-ին հանդիպել և արցախահայության առջև ծառացած խնդիրներն են քննարկել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվելիս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է կաթողիկոս պատրիարք Իլյա Երկրորդին: Լիտվայում ՀՀ դեսպանության...
 
Ապրիլից Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը սկսել են ընդունել 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության դիմումները: Այն շարունակվելու է մինչև օգոստոսի 20-ը և անցկացվելու է երկու փուլով: Դիմորդները երեք քննություն են հանձնելու հայոց լեզու, հայ...
 
Օձունի սուրբ Աստվածածին վանքում հավատացյալները սրբի բարեխոսությունը հայցեցին հայոց պետության ամրապնդման և հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի համար:  
 
Նոր հրատարակությունը կրկնակի վերնագիր ունի` «Պատմություն Հայոց» և «Հայոց դարձի պատմություն»:
 
Կանադահայ բարերարներ Դիանա և Տիգրան Հաջեթյանների աջակցությամբ 1999թ. վերակառուցվել է Նորավանքի միջնադարյան համալիրը: Հայ եկեղեցու տոնացույցում այդ օրը համընկնում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակիին և ավանդաբար համարվում է Նորավանքի ուխտի օրը:
 
 
 
 
«Մենավոր Բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանության շնորհանդեսը կազմակերպվեց Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում: Վեպում առանձնակի շեշտադրված են Խնուսի ինքնապաշտպանությունը, ջարդը և տեղահանությունը։  
 
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին: Տիկին Վարդինե Օհանյանին ուղեկցում էին երկու երկրների դեսպանները` Մայա Դաղերը և Վահագն Աթաբեկյանը:
 
Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը: Ապրիլի 23-ին տիկին Ֆերնանդեսին ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսը:  
 
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված՝ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով ցուցահանդես: Առանցքում Հաղպատի և Սանահինի վանքերն են: Ըստ ավանդության, Սանահին (Սա-նրանից-հին կամ Սա-քան-զնա-հին) է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը:
 
Ապրիլի 23-ին Պռոշյան համայնքում կատարվեցին հողօրհնեքի և հիմնարկեքի արարողություններ: «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հեղինակների առաջնային նպատակն է զինվորներին և զինհաշմանդամներին օգնել հաղթահարել պատերազմի պատճառած հոգեկան վնասները, նոր մասնագիտություն սովորել, աշխատանք գտնել:  
 
Մայր Աթոռի միաբանությունից Մանվել սարկավագ Սարգսյանը կձեռնադրվի աբեղա: Սարկավագը Դադիվանքում օծված առաջին հոգևորականը կդառնա: Երկու ամիս առաջ նա արդեն ծառայության էր նշանակվել արցախյան նշանավոր վանքում: Ձեռնադրությունից առաջ Մանվել սարկավագը Հայոց հայրապետի օրհնությունը ստացավ:  
 
Եռամսյա դասընթացը թեմում գործող կիրակնօրյա դպրոցները վերածրագրավորելու նպատակով է անցկացվում: Ավարտին գործարկվելու է մեկ ընդհանուր ծրագիր բոլորի համար: Նախատեսվում է նաև ստեղծել նոր կիրակնօրյաներ, որոնք կցված կլինեն թեմի համայնքային եկեղեցիներին:
 
Ապրիլի 24-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Ս. Էջմիածի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա՝ հանդիսապետեց հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռում: Ս. Գայանե վանքում խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց ցեղասպանության...
 
 
26
27
28
29
30
1
2
Կարմիր ավետարանը երևանաբնակ Կարապետյանների տանն է պահվում, նրանք հոժարաբար ամեն տարի Կարմիր կիրակիին այն Հովհաննավանք են բերում: Ընտանիքը Սուրբ գիրքը ժառանգել է Մշո Սուրբ Առաքելոց եկեղեցու վանական Կարապետ պապից:
 
Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին այցելեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը` նախագահ Ժերար Լարշեի առաջնորդությամբ: Սենատորներին ուղեկցում էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
 
Ապրիլյան այս օրերին աշխարհասփյուռ հայությունը կազմակերպում է հիշատակի արարողություններ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:
 
Բազմազգ դաշնության մայրաքաղաքում հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառագնությանը հնարավոր է ծանոթանալ Օլիմպիական պողոտայի վրա գտնվող «Տապան» թանգարանում։ Հայկական միակ թանգարանը գործում է Մոսկվայի հայոց եկեղեցական համալիրում:
 
Մասյացոտնի թեմում բնակվող Արցախից տեղահանված, զավակ ու ամուսին կորցրած, ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով տուժած ընտանիքներին Մայր Աթոռի սոցիալական գրասենյակը և «Իզմիրլյան» հիմնադրամը պարենային աջակցություն են տրամադրում:
 
Մայր տաճարի նորոգության համար ստեղծված կայքը պատմում է Ս. Էջմիածնի նորոգության շինարարական ընթացքի մասին և հարթակ է համազգային դրամահավաքի համար:
 
«Ավրորա մարդասիրական նախաձեռնության» համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի համար ապրիլի 25-ին Սուրբ Գայանե վանքում մատուցված պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ:
 
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարվում։ Այս պահին վտանգված է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքների շուրջ 2000 հուշարձանի ճակատագիր։ Այս մասին հայտնել է Արցախի ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը:  
 
 
 
Դեռևս 2018թ-ից ճեմարանի նախկին տեսուչ Մովսես վարդապետ Սարգսյանը Ս. Նազարեթ եկեղեցում թանգարանի հիմնադրման աշխատանքներին զուգահեռ հավաքում էր ճեմարանի պատմությանը վերաբերող նյութեր` նպատակ ունենալով ստեղծել ճեմարանի պատմությունը ներկայացնող արխիվ-պատկերասրահ: Այժմ պատկերասրահը պատրաստ է ընդունել...
 
Ապրիլի 27-ին, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ, օծվեց և տեղադրվեց Քոբայրի վանքի (12-13-րդ դդ.) զանգակատան գմբեթի խաչը:  
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր դժգոհությունն է հայտնել Հայոց եկեղեցու պատմություն առարկայի հետագա դասավանդման վերաբերյալ օրեր առաջ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի անդրադարձին, համաձան որի Հայոց եկեղեցու պատմություն առարկային 236 դասաժամի...
 
Այս տարի լրանում է Դվինի Ս. Հարություն եկեղեցու 21-֊րդ տարեդարձը։ Մայր Աթոռի սոցիալական ծառայությունը և «Իզմիրլյան» հիմնադրամը աջակցություն են տրամադրում Արցախից տեղահանված և համավարակից տուժած անապահով ընտանիքներին։ Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը» շարունակում է...