Նոյեմբեր 2022

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
31
1
2
3
4
5
6
 
Ընդունված կարգի համաձայն՝ վարդապետական թեզի բանավոր պաշտպանությանը հաջորդում է գավազանի տվչության արարողությունը: Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Տ. Պողոս վարդապետ Վարդանյանին տրվեց վարդապետական գավազան։ Նույն օրը Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում հայր սուրբը ստացավ նաև Գարեգին Բ Ամենայն հայոց...
 
Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում մեկնարկել են Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները: Հետպատերազմյան իրողություններով պայմանավորված՝ քննարկվեցին թե՛ ներեկեղեցական, թե՛ Հայաստանի ու Արցախի վիճակին վերաբերող հարցեր:  
 
 
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական գրասենյակի հրատարակությունը՝ «Խաղաղություն վշտի մեջ» վերնագրով, հասցեագրված է հարազատի կորստի ցավից հուսահատված և վշտակիր մարդկանց: Գրքի հեղինակը Մայր Աթոռի միաբան Գարեգին վարդապետ Համբարձումյանն է:  
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Խորը մտահոգություն ենք արտահայտում Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի՝ մասնավորաբար 2020թ. 44-օրյա և 2022թ. սեպտեմբերի 13-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Հայաստանի և Արցախի...
 
Շուրջ մեկ շաբաթ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում են Գերագույն հոգևոր խորհրդի նիստերը: Ժողովականները, Ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ, շրջեցին նաև Ս. Էջմիածնի նորոգվող տաճարում և ծանոթացան կատարված աշխատանքներին:  
 
23 տարի առաջ տոնականորեն ղողանջեցին Ս. Էջմիածնի զանգերը, չնայած երկրում տիրող լարված իրավիճակին՝ ավետեցին նոր հայրապետի գահակալությունը։ Նոյեմբերի 4-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու 132-րդ գահակալ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման 23-րդ տարեդարձն է։  
 
 
 
7
8
9
10
11
12
13
«Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամենը, ինչ ունենք՝ մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինվենք քաջությամբ ու տոկունությամբ». նոյեմբերի 5-ին Գարեգին Բ Ամենայն հաոյց կաթողիկոսը հովվապետական այցով Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում էր:  
 
Նոյեմբերի 6-ին Մայր Աթոռի միաբանները, Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեցին պատարագի սրբազան արարողությանը: Պատարագի ավարտին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք:  
 
Նոյեմբերի 6-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն իր նստավայրում հյուրընկալեց Իտալիայում Ագոստինո Գեմելի համալսարանական հիվանդանոցի գինեկոլոգիական ուռուցքաբանության ուլտրաձայնային կենտրոնի գիտական տնօրեն Անտոնի Կառլա Տեստանին: Պրոֆեսոր Տեստանը Հայաստանում է ոլորտին վերաբերող...
 
ՌԴ նախագահը Պատվո շքանշանով է պարգևատրել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Այդ մասին հայտարարվել է նոյեմբերի 4-ին, Հայոց հայրապետի գահակալության 23-րդ տարեդարձի օրը: Նախագահական հրամանագրով Նորին սրբությունը պարգևատրվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման...
 
 
 
 
 
 
 
14
15
16
17
18
19
20
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող սարկավագներից հինգը քահանայության կոչվեց: Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը օծեց ձեռնադրվողներին և անվանակոչեց Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար ընկած հինգ հայորդիների անուններով՝ Հարություն, Դավիթ, Նարեկ, Վահրամ, Աբգար:  
 
«Հայաստանի Աստվածաշնչային ընկերության» տիկնիկները՝ Նոյը, Մովսեսը, Աբրահամը, Եղիան, Եսթերը, Սրբուհի Մովսիսյանի ձեռքի աշխատանքն են: Աստվածաշնչյան թեմաներով տիկնիկները արտթերապևտիկ նշանակություն ունեն:  
 
«Ծանր ու դժվարին ժամանակներ են և մեր ժողովրդի սպասումները եկեղեցուց և հոգևորականությունից մեծ են, հետևաբար, մեծ է եկեղեցականի պատասխանատվության բեռը». նորաօծ քահանաների հետ զրույցում ասել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
 
Նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի մայր տաճարում կատարվեց առաջին քահանայական ձեռնադրությունը: Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ քահանայության կոչվեց և Տ. Վաչագան անվանակոչվեց ՊԲ գնդերեց, Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Գոռ սարկավագ...
 
 
 
 
Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց հոգեհանգիստ՝ 44-օրյա պատերազմում զոհված 16 ռազմաբժիշկների հոգիների խաղաղության եւ հանգստության համար: Նոյեմբերի 11-13-ը Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղն այսօր և վաղը» խորագրով համաժողով: Միլանի Սբ. Քառասուն Մանկունք եկեղեցում Արևմտյան...
 
2020թ.-ից «Գաթա զինվորին» նախաձեռնությունը Մասյացոտնի թեմի եկեղեցիներում ավանդույթ է դարձել: Երիտասարդների մտահղացումն է: Պարբերաբար սահման մեկնող քահանաներն իրենց հետ տնական, թարմ, համեղ գաթա են տանում զինվորներին:  
 
Սուրբ Էջմիածնի մայր տաճարում վերականգնվել և տեղադրվում են խորանի երկայնքով ձգվող բեմառէջքի պատկերները:  
 
 
 
21
22
23
24
25
26
27
Նոյեմբերի 11-13-ը Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղն այսօր և վաղը» խորագրով համաժողով։ Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված չորրորդ միջազգային համաժողովը իրականացվում էր Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի աջակցությամբ:  
 
Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը ելույթ է ունեցել Թբիլիսիում: Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանն այցելել է Նյուրնբերգի հայ համայնք: Արցախի թեմի հոգևորականները ուսանողության միջազգային օրվա առթիվ շնորհավորել են արցախցի ուսանողներին: Եգիպտոսի Սուրբ Կատարինե վանքի...
 
Օրերս ձեռնադրված վեց քահանաների քառասնօրյա պահեցողությունը կավարտվի դեկտեմբերի 23-ին, որից հետո Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կնշանակվեն:  
 
Աստվածածնի ընծայման տոնը Հայ եկեղեցու տոնացույց է մտել 18-րդ դարում: Այն մեր եկեղեցու անշարժ տոներից է:
 
 
 
 
Հայաստանի պատմության թանգարանի պահոցներից ցուցադրության է դուրս բերվել շուրջ երեք տասնյակ գորգ: «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսին երբևէ չցուցադրված նմուշներ են ներկայացված:  
 
Պատմական աստվածաբանության և Դավանաբանական աստվածաբանության ամբիոնների չորս ուսանողներ մագիստրոսական ավարտաճառեր պաշտպանեցին:  
 
Հայ առաքելական եկեղեցու «Հայ օգնության ֆոնդ»-ի գրասենյակի աջակցությամբ Սիսիան համայնքի թիվ 1 և թիվ 4 հիմնական դպրոցներում քիմիայի ու ֆիզիկայի լաբորատորիաներ են բացվել:  
 
Նոյեմբերի 24-ին Մաշտոցյան մատենադարանի թանգարանում բացվեց «Կոնստանդին Մեծ եւ Տրդատ Մեծ. Հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ եւ պատկերներում» խորագրով ցուցահանդեսը։  
 
 
 
28
29
30
1
2
3
4
Մերձավորարևելյան սփյուռքի ամենահին կառույցներից մեկը` Բեյրութում գործող «Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը» նշեց հիմնադրման 63-ամյակը: Սրահը լի էր Համախմբումի առաքելությանը հավատացող բազմաթիվ մարդկանցով:  
 
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական խորհուրդը նախաձեռնել է պարբերական հանդիպում-բանախոսությունների շարք՝ արդիական թեմաներով: Առաջին հանդիպումը Ս. Էջմիածնի միաբան, ՔԴԿ կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ էր, թեման՝ «Պատերազմ և խաղաղություն»:  
 
Համաքրիստոնեական սրբությունը դուրս կբերվի Սուրբ Էջմիածնի գանձատնից և կտարվի Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Սուրբ Վարդան մատուռ-մկրտարան:  
 
ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը հատուկ ուղերձ է հղել: Տեսաուղերձն արվել է Նյու Յորքի վերականգնողական կենտրոնից:  
 
Տանձուտ գետի հարևանությամբ է գտնվում Սուրբ Կիրակի եկեղեցին: Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը վերաօծեց նորերս վերականգնված ուխտավայրը: