Հունվար 2023
| Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր |
|---|---|---|---|---|---|---|
|
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
|
|
|
|
|
|
|
|
Նռնօրհնեք Ս. Էջմիածնում (2023)
|
|
3 |
4 |
8 |
||||
|
Հունվարի 1-ին «Եռաբլուր» այցելեց Ամենայն հայոց հայրապետը
|
|
|
Տարվա առաջին տնօրհնեքը Վեհարանում
Սուրբ Ծննդյան ճրագալույցը Երեւանի Ս. Երրորդություն եկեղեցում
Ս. Ծննդյան ճրագալույցը Մայր Աթոռում
|
Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում պատարագիչը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն էր: Հավատացյալներին ուղղված իր հայրապետական պատգամում Ամենայն հայոց հայրապետը լավագույնս ձևակերպեց համընդհանուր...
Հունվարի 6-ին շրջափակված Արցախում նշվեց Հայ առաքելական եկեղեցու ամենանշանակալի տոներից մեկը` Սուրբ Ծնունդը և Աստվածհայտնությունը: Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարում տոնական պատարագը մատուցեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Վրթանես սրբազանը հիշեցրեց` այսօր տառապած...
|
Սուրբ Ծննդից հետո, ինչպես տաղավար մյուս տոներին, մեռելոց է: Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ և կատարվում է հոգեհանգստյան կարգ: Մեր նկարահանող խումբը եղել է Մայրավանքում և «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում:
|
|
|
11 |
12 |
14 |
15 |
|||
|
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում տոնական պատարագը մատուցեց թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Աարարողությանը ներկա էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մերձմոսկովյան և շրջակա քաղաքներից եկած հազարավոր հայեր:
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին ընդառաջ Արցախի կիրակնօրյա դպրոցների սաները հավաքվել էին միասին աղոթելու: Երեխաների մաղթանքները՝ տեսանյութում:
Սուրբ Գևորգ առաջնորդանիստ մայր եկեղեցում տոնական պատարգը մատուցեց թեմակալ առաջնորդ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը: Կատարվեց ջրօրհնյաց կարգ:
Վատիկան էր մեկնել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը: Բենեդիկտոս 16-րդ պատվավոր պապը վախճանվել էր դեկտեմբերի 31-ին, 95- տարեկանում:
Սուրբ Վարդան եկեղեցում Ս. Ծննդյան տոնին քարոզ խոսեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:
|
Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին շնորհվեց Պատվո շքանշան:
|
|
|
Ամենայն հայոց հայրապետը հորդորել է Հայ եկեղեցու թեմերին՝ հանգանակումներ կատարել շրջափակման մեջ գտնող Արցախի համար հումանիտար օգնություն կազմակերպելու նապատակով: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում երեք օրվա ընթացքում հավաքագրվել է 2 միլիոն 800 հազար ռուբլի: Հանգանակությունները շարունակվում են...
Ըստ Հայ Առաքելական եկեղեցու հաստատած կանոնի, անփոփոխ են Աստվածորդու լույս աշխարհ գալու օրը՝ հունվարի 6-ը և Նրա անվանակոչության ու մկրտության օրը՝ հունվարի 13-ը: Այդ օրը պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում:
Հունվարի 11-ին Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչներն այցելել են Սուրբ երկրի ղպտի, ասորի և եթովպացի արքեպիսկոպոսներին: Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմը զգուշացնում է` Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաքում գործում է հակականոնական եկեղեցի: «Ադրբեջանն ու Թուրքիան գնել են ընկերություններ...
73 տարեկանում կյանքից հեռացել է «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն, բարերար Վրեժ Մարկոսյանը: 2006թ.-ին Վրեժ Մարկոսյանը պարգևատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:
|
|
|
|
17 |
18 |
19 |
21 |
|||
|
Գլենդելում կառուցվում է հայկական եկեղեցական համալիր: Հնդկաստանի Չինսուրա քաղաքի Ս. Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում մատուցված պատարագին Կալկաթայից բերվել է սրբի մասունքակիր աջը: Ցյուրիխի կենտրոնական Գրոսմյունստեր եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ արարողություն, որին մասնակցել են Հայ...
Նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին (ճարտարապետ Ստեփան Նալբանդյան) օծեց Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Բարերար Արայիկ Ավետիսյան-Չիչոյանը պարգևատրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հայրապետական շքանշանով:
Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանի հետ այցելել ենք Գևորգ Համբարձումյանի և Հեղինե Դավթյանի ընտանիք՝ տնօրհնեքի կարգի:
«Եթե մի ընտանիքում համերաշխություն է, եթե բոլորը խոսում են մի լեզվով, նման ընտանիքը չի լինի քանդել». տեսանյութ շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետությունից:
|
|
|
|
Գործնական աստվածաբանության և Աստվածաշնչագիտության ամբիոնների երեք սարկավագներ մագիստրոսական ավարտաճառեր պաշտպանեցին:
Ամենայն հայոց հայրապետը մեկ անգամ ևս կարևորել է միջազգային հանրության հետևողական ու գործուն քայլերը Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ։
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայացավ իրավախորհրդատվական հանձնախմբի նիստ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ: Քննարկվեցին Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու կողմից իրականացվող քայլերի, մասնավորաբար, իրավական անհրաժեշտ գործիքների կիրառման, ինչպես նաև՝ առաջիկա անելիքների հետ կապված հարցեր:...
Հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ցավակցել է հրդեհից...
Անգլիայի Դարեմի համալսարանում աստվածաբանության ոլորտում փիլիսոփայության դոկտորի կոչմանն արժանացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։
|
|
Հունվարի 22-ին՝ կիրակնօրյա պատարագի ավարտին, աղոթք հնչեց հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց...
|
|
24 |
25 |
26 |
29 |
|||
|
Մաշտոցյան մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մայր Աթոռի միաբան Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի գիտական ուսումնասիրությունը` «Կիրակոս Երզնկացու Սուրբ Եվագր Պոնտացու երկերի լուծմունքները»:
Մահացել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մեծանուն բարերար Հայկ Տիտիզյանը: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը իր ցավակցությունն է հայտնել Տիտիզյան ընտանիքի անդամներին:
Հին տոմարի համաձայն Սուրբ Ծննդյան տոնակատարությունները Երուսաղեմի հայոց պատրիարքութունում սկսեցին հունվարի 18-ին՝ ճրագալույցով: Երուսաղեմում էր Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:
Սուրբ Ծննդից հետո բոլոր քրիստոնյաների տներում կատարվում է օրհնության կարգ: «Բարձունք 5165» ֆրանս-հայկական բարեգործական կազմակերպությունում ևս տնօրհնեքի կարգ էր:
«Ադրբեջանը ոչ միայն Վատիկանում, այլև ամեն տեղ Եվրոպայում, նաև Ռուսաստանում, միլիոններ կծախսե՝ շատ լավ ծրագրված ռազմավարության հիման վրա: Հետևաբար, պետք է իրականությունն ընդունիք և զգացական ըլլալեն ետք տեսնենք, թե այդ ռազմավարության դիմաց ինչն է մե՛ր ռազմավարությունը` հայկական ռազմավարությունը»....
|
|
|
|
Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների ղեկավարությանը հյուրընկալեց Ամենայն հայոց կաթողիկոսը: Երևանում և մարզերում այսօր գործում է 8 հայորդյաց տուն: Հանդիպմանը քննարկվեցին նաև կրթական առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր:
Միջեկեղեցական աղոթքին մասնակցել են հայ առաքելական, Հռոմի կաթոլիկ, Անգլիկան, Մկտրչական, Ռումին ուղղափառ, ԱՄՆ ուղղափառ և այլ եկեղեցիների հոգևորականներ և հավատավորներ: Հանդիսությունը հյուրընկալող կողմն այս անգամ դարձյալ Կանադայի հայոց թեմն էր:
Հունվարի 17-ին մեկնարկեց Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի առաջին պաշտոնական այցելությունը Երուսաղեմ: Հայ եկեղեցու սովորության համաձայն` հայոց պատրիարքները ընտրությունից այցելում են նախ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա՝ հայոց նվիրապետական աթոռներ:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմից Վայոց Ձորի մարզի սահմանամերձ գյուղերի յոթ տասնյակից ավելի երեխաներ հնչեցրին Սուրբ Ծննդյան ավետիսը:
|
Հունվարի 28-ին Հայոց բանակի օրվա առթիվ Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք։ Այնուհետեւ, Ամենայն հայոց հայրապետը հոգեւորականների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Հայոց բանակի օրվա առիթով ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը
|
|
|
31 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
Իրաքի Զախո քաղաքի հայկական համայնքը եկեղեցի է կառուցում: Վիեննայում կայացել է էկումենիկ հավաք, որին մասնակցել է նաև Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։ Երուսաղեմի հայոց պատրիարքության թանգարանում Սուրբ Աթոռի Ձեռագրատան հետ համատեղ բացվել է ժամանակավոր...
Մեծ պահքից երեք շաբաթ առաջ սկսվում է Առաջավորաց պահքը: Տևում է 5 օր: Արարատյան հայրապետական թեմի Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների կիրակնօրյա դպրոցի սաները Առաջավորաց պահքին նվիրված միջոցառում էին կազմակերպել:
Հունվարի 29-ի կիրակնօրյա պատարագին զուգընթաց աղոթքները Հայոց բանակի ամրության և անսասանության խորհրդով էին: Պատարագի ավարտին հոգեհանգստյան կարգ կատարվեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների համար: Այնուհետև, Ամենայն հայոց կաթողիկոսը Հայոց բանակի օրվա կապակցությամբ իր...
|
|
|
|
|
|
|