Հունվարի 6-ին շրջափակված Արցախում նշվեց Հայ առաքելական եկեղեցու ամենանշանակալի տոներից մեկը` Սուրբ Ծնունդը և Աստվածհայտնությունը: Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարում տոնական պատարագը մատուցեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Վրթանես սրբազանը հիշեցրեց` այսօր տառապած երկրում տիրում է միասնության և համերաշխության մթնոլորտ, այստեղից հնչում է արդարության ձայնը: Արդեն 25-րդ օրն է` Արցախը շրջափակման մեջ է:
2023-01-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ