| Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր |
|---|---|---|---|---|---|---|
|
27 |
28 |
29 |
30 |
31 |
1 |
|
|
|
|
|
|
|
|
Ծաղկազարդի տոնակատարությունն սկսվեց վաղ առավոտյան: Թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ կատարվեց անդաստանի կարգ՝ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ինչպես նաև եկեղեցի բերված կանաչ ճյուղերը, որոնք հոգևորականները բաժանեցին հավատացյալներին։ Տոնական պատարագը մատուցեց Տ․ Սեպուհ...
Մեծ պահքի վերջին կիրակին է՝ Ծաղկազարդը: Անդաստանի արարողությամբ և մանուկների օրհնությամբ սկսվել և երեկոյան դռնբացեքի կարգով կանցնի տոնական օրը:
Ծաղկազարդի տոնական պատարագից հետո, երեկոյան կատարվում է դռնբացեքի արարողությունը: Թե՛ Ծաղկազարդը, թե՛ դռնբացեքը մուտքի արարողություններ են համարվում: Առաջինը Երուսաղեմ Քրիստոսի հաղթական մուտքի հիշատակությունն է, երկրորդը՝ ամենքիս խորհրդանշական մուտքը Վերին Երուսաղեմ:
|
|
5 |
||||||
|
Ծաղկազարդի տոնին` մանուկների օրհնության օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տոնական պատարագին սարկավագաց դասի կողքին սպասավորում էին նաև «Շողակաթ» ՀԸ «Մանուկ դպիրներ» ֆիլմաշարի հերոսները՝ Գառնիի, Ապարանի, Արտաշատի, Էջմիածնի, Բյուրականի, Դաշտավանի և Նորագավիթի մանուկ դպրիները:
Սան Պաուլոյի հայ մանուկները ձիթենու և արմավենու ճյուղերով զարդարել էին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին:
Առավոտից մարդաշատ էին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Ապրիլի 2-ին, Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը, Հայ եկեղեցին տոնում էր Ծաղկազարդը:
Ս. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված «Շնորհալի հայրապետի առաջնորդությամբ Մեծ Պահքի ճանապարհորդություն» խորագրով բանախոսություն-հանդիսությունների շարքը եզրափակվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում երեկոյան ժամերգության ժամանակ օրվա խորհրդի համաձայն ներկայացվում է Տասը կույսերի առակը:
|
|
Հավատացյալները վաղ առավոտյան մասնակցում են ժամերգությանը, ապա ապաշխարողաց կարգին: Ավագ հինգշաբթի օրվա պատարագով հիշատակվում է Հաղորդության խորհրդի հաստատումը: Երեկոյան կատարվում է Ոտնլվայի, ապա` Խավարման կարգ:
Ավագ հինշաբթի է, ժամը 16։00-ից Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է Ոտնլվայի արարողություն: Հոգևորականներից, զինվորականներից ու մանուկներից կազմված թափորը Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետին Սուրբ Տրդատ բաց խորան է ուղեկցում: Նորին սրբությունը նախ օրհնեց խորանի վրա դրված ջուրը, յուղը,...
|
[field_telecast_image]
|
Ճրագալույցի պատարագի ավարտին Հայ եկեղեցու գահակալն ավետում է. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Ի պատասխան եկեղեցին հնչեցնում է. «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Ապրիլի 8-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց «Հարության Ավետիս» կանթեղներով երթը:
|
Վեհափառ հայրապետը մաղթում է, որ Ճրագալույցի բաշխված լույսը պայծառացնի իր զավակների սիրտը, միտքը և հոգին, որպեսզի յուրաքանչյուրը զորանա իր հավատքի մեջ:
|
|
Ավագ հինգշաբթի օրը Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցում, Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ, մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման: Երեկոյան կատարվեց Ոտնլվայի արարողությունը:
Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան եւ թաղման հիշատակության օրն է: Այս տարի Աստվածածնի Ավետման տոնը համընկել է Ավագ ուրբաթին: Եկեղեցում ընդունված կարգի հանաձայն՝ նման դեպքերում տոնական պատարագ չի մատուցվում, Աստվածածինը հիշատակվում է օրվա ընթերցումներով և սաղմոսերգությամբ:...
Չորս տարի առաջ, ապրիլի 7-ին` Աստվածամոր ավետման տոնին, Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ օծվեց Արցախի մայր տաճարը: Արցախի թեմի առաջնորդը ցավով նշեց` այս տարի Ստեփանակերտում տոնակատարությամբ չեն նշում տաճարի օծման տարեդարձը ոչ միայն Ավագ ուրբաթի հետ համընկնելու պատճառով: Պատերազմն ու դրա...
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Ավագ հինգշաբթի օրն առավոտյան մատուցվեց պատարագ, որը հիշատակն է Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագից հետո կատարվեց Ոտնլվայի արարողություն:
Խաչելության կարգից հետո կատարվում է Հիսուսի`խաչից իջեցման և թաղման հիշատակի արարողությունը: Եկեղեցում նախապես դրված է լինում մշտադալար ճյուղերից, ոստերից ու ծաղիկներից պատրաստված Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը: Ս․ Գայանե վանքում Քրիստոսի թաղման կարգը կատարվեց Ամենայն հայոց կաթողիկոսի...
|
||||||
|
12 |
13 |
15 |
16 |
|||
|
Թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը տոնական պատարագ մատուցեց Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցում:
Հավատացյալներով լեփ-լեցուն էին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Տոնական պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի՝ Բաթումի, Ռուսթավի, Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում գործող հայոց եկեղեցիներում:
Մոսկվայի Ս. Պայծառակերպություն հայկական եկեղեցում զատկական պատարագը մատուցեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Ամենուրեք հայոց եկեղեցիներում ընթերցվեց Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի պատգամը:
Գուգարաց թեմը և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» հասարակական կազմակերպութոյւնը Վանաձորի առաջնորդանիստ սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարակից տարածքում կազմակերպել էին զատկական փառատոն:
Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Ս. Հարության տոնական պատարագը մատուցեց Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը:
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ «Հայաստանի գինիներ» հասարակական կազմակերպությունը Դիանա Աբգարի անվան զբոսայգում ացնակացրեց «Զատիկ» գինու փառատոնը: Առաջին տաղավարում պրոֆեսոր Յակով Զարգարյանի հավաքածուն էր՝ փայտե, կավե, ապակե և մետաղե ձվեր:
Զատկական պատարագը Ամստերդամի հայ համայնքի համար մատուցեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
|
Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կոթողիկոսը հանդիպեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին: Նորին սրբությունը ներկաներին փոխանցեց Քրիստոսի Հարության ավետիսը և շնորհավորեց Ավետման տոնի առթիվ:
|
|
|
Մասնակցում են կրթահամալիրի առաջինից 12-րդ դասարանցիները, կրթահամալիրի դպրաց դասը, ուսուցչական եւ քոլեջի երգչախմբերը: Համերգը կրում է «Շնորհալու շնորհալիներ» խորագիրը, միացել են նաև մարզային երգչախմբեր:
59 տարեկան հասակում կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը: Գիտնականը 2015 թվականից ղեկավարում էր ԳԱԱ գրականության ինստիտուտը: Երկար տարիներ Վ. Դևրիկյանը եղել է նաև «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիրը և Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչը:
Ապրիլի 12-ին, բարեկարգման ծավալուն աշխատանքներից հետո, տեղի ունեցավ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնահարկի սրահի բացման արարողությունը: Սրահն այսուհետ պետք է ծառայի որպես հոգևոր-մշակութային կենտրոն:
Կրկնազատկի տոնին Մաշտոցյան մատենադարանից դուրս է բերվում Շուրիշկանի խնդրակատար Ավետարանը և տարվում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի:
|
|
|
|
18 |
19 |
22 |
||||
|
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայ առաքելական եկեղեցու «Հայ օգնության ֆոնդը», Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և «Սիվիտտա Հայաստան» խորհրդատվական ընկերությունը աշխատուժի զարգացման ծրագիր են իրականացնում 15-29 տարեկանների համար:...
Ապրիլի 16-ին, Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։
Ապրիլի 16-ին, Շուրիշկանի հրաշագործ ավետարանը դուրս բերվեց Երևանի մատենադարանից և հանձնվեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում ծառայող հոգևորականներին:
Ուխտի տոնական պատարագին հավատացյալների երկրպագության համար եկեղեցի բերվեց Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչը:
Գրադարանային շաբաթը նվիրված է թարգմանչաց արվեստին: Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի «Թարգմանչաց արվեստ» էլեկտրոնային շտեմարանը հասանելի կլինի բոլորին:
|
|
|
Հայաստանյան տարբեր լրատվամիջոցների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվել էր շրջայց: Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալուց հետո լրագրողները տարաբնույթ հարցեր ուղղեցին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
|
Ամենայն հայոց հայրապետի անմիջական միջնորդությամբ և ջանքերով հնարավորություն է ստեղծվել 300 տոննայի չափով առաջին անհրաժեշտության սնունդ և մանկական կեր ուղարկել Արցախ:
Մայր Աթոռ այցելած լրագրողները հնարավորություն ունեցան շրջել նորոգվող Մայր Տաճարում, հարցեր ուղղել շինարարության պատասխանատուներին, տեսանկարահանել հինավուրց սրբավայրը:
ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի գրասենյակում հավաքվել են քահանաներ, թեմերի սոցիալական կենտրոնների աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընթանում է «Կոնֆլիկտներ. Ինքնաճանաչողությունը՝ հաղթահարման ճանապարհ» թեմայով դասընթացը:
Թանգարանը պարբերաբար կհյուրընկալի սփյուռքահայ գրողների անունները կրող դպրոցներին: Աշակերտները կանցկացնեն բաց դասեր, ասմունքի երեկոներ, կբեմադրեն ներկայացումներ:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ներկայացրեց հաշվետու տարին:
|
|
«Իրավունքը ուժն է միայն» պաստառով Ջահերով երթի շարքը գլխավորում էին Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները:
Արագածոտնի Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցին է: Վաղ առավոտից դեպի եկեղեցի տանող գլխավոր ճանապարհին կայանած բազմաթիվ մեքենաները մարզի տարբեր համայնքներից այստեղ են բերել Արագածոտնի թեմի «Լույս մանկանց» կիրակնօրյա դպրոցներ հաճախող հարյուրավոր ուխտավոր երեխաների:
|
|
25 |
26 |
27 |
29 |
30 |
||
|
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հարյուր և ավելի տարիներ առաջ մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին՝ մերժելով ուրացությունն ու ուծացումը։ Նրանք կենդանի պահեցին իրենց հավատն ու հույսը մեր ժողովրդի վերածննդի հանդեպ։ Ծիծեռնակաբերդի...
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը շարունակում է 2019թ. մեկնարկած «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» ծրագիրը: Այն նախատեսված է հանրակրթական միջին և ավագ դպրոցների աշակերտների համար: Ծրագրի շրջանակում գիտաշխատողները թանգարան-ինստիտուտում վարում են թեմատիկ դասախոսություններ,...
«Մեր կյանքն է էսպես, պիտի համառենք ու չկոտրվենք». Հայոց ցեղասպանությունից փրկվածի ժառանգ Անահիտ Չիլինգարյանը մեր նկարահանող խմբին հյուրընկալել է տանը: Պատմական լուսանկարներով ու վավերագրերով ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը:
Հայոց ցեղասպանությունը կինոյի լեզվով ներկայացրել են հայ և օտարազգի բազմաթիվ ռեժիսորներ։ Այսուհանդերձ, հրեական հոլոքոստի թեմայի համեմատությամբ, քիչ թիվ են կազմում հայոց ցեղասպաբնության թեմայով նկարահանված գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերը. սա արձանագրում են նաև մասնագետները։
Սփյուռքի տարբեր թեմերում այս օրերին Հայոց ցեղասպանության նահատակների բարեխոսական կարգ է կատարվում, հիշատակի տարբեր ձեռնարկներ են իրականացվում: Դրանց ակտիվ մասնակցություն են ունենում նաև Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման Սփյուռքի անդամները:
Ապրիլի 24-ին, Հայոց հայրապետի նախագահությամբ, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշահամալիրում՝ Անմար կրակի մոտ, կատարվեց բարեխոսական կարգ: Արարողությունից հետո Վեհափառ հայրապետը հորդոր հղեց արցախցիներին:
«Մելքոնը չէր կարող նեջիբ լինել... երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» ժամանակավոր ցուցադրություն է բացվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Ապրիլի 23-ին Լոնդոնում կայացավ հիշատակի ամենամյա երթը: Ամեն տարի այս օրերին Մեծ Բրիտանիայի հայերը հավաքվում են Անգլիայի մայրաքաղաքում: Նրանք անցնում են Լոնդոնի փողոցներով՝ արդարության ճանաչման ու հատուցման կոչեր կրող պաստառներով:
Իջևանում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ կառուցված Սրբոց Նահատակաց բաց խորանին պատարագ մատուցեց Աբել քահանա Քարտաշյանը: «Չվախենալ և վերջ տալ լալկանությանը. միայն այդ կերպ է հնարավոր հաղթել»,-քարոզում ասաց տեր հայրը:
Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց էլ շարունակում ենք պայքարել սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Տեսանյութ Արցախից:
Ապրիլի 24-ին Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում կատարվեց Բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Արարողության ավարտին թեմակալ առաջնորդն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով...
Վիրահայոց թեմում ջահերով երթը մեկնարկեց ապրիլի 23-ին: Ապրիլի 24-ին մարդկանց հոսքը Թբիլիսիի հայոց եկեղեցիներ սկսվեց վաղ առավոտից:
Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների:
2015 թվականին, Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումից հետո, Հայ առաքելական եկեղեցին աղոթքով հայցում է սուրբ նահատակների բարեխոսությունը: Ապրիլի 24-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիների խոնարններից հնչող պատարագը սուրբ նահատակների հիշատակին է: Սուրբ Գայանե վանքում պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ...
Կալկաթայի Ս. Նազարեթ հայոց եկեղեցում Բարեխոսական կարգ կատարվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:
|
|
|
|
Նորքի հայորդյաց տան և Փայլակ Սարգսյանի համագործակցությունը 1997թ.-ից է սկսվել: Սակայն «Անդրանիկ» համույթի ղեկավարի՝ Հայաստանից հեռանալու հետևանքով ավելի քան 200 երեխա մնացել է առանց պարուսույցի: Այդ ժամանակ է Փայլակ Սարգսյանը ստանձնել պարային դպրոցի ղեկավարությունը: Այդ ժամանակ է նաև «Անդրանիկ»...
Վիրահայոց թեմի առաջնորդի և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, Թբիլիսիի Վասո Աբաշիձեի անվան պետական նոր թատրոնում, Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ Ոգեկոչման միջոցառում:
Ապրիլի 26-ից 29-ը Գերմանիայի հայոց թեմը, Գերմանական Եպիսկոպոսաց Խորհուրդը և Գերմանիայի Ավետարանական եկեղեցին համատեղ հրավիրել են համաժողով-աշխատարան՝ միտված Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման հիմնախնդիրներին ու սպառնացող վտանգներին:
Շենքը նախատեսվում է կառուցել Էջմիածնի հայորդյաց տան և «Էօռնեկեան» դպրոցի հարևանությամբ: Մայր Աթոռի ճարտարապետաշինարարական բաժինը հետաքրքրված կազմակերպություններին տրամադրում է մրցութային փաթեթներ:
Ապրիլի 27-ին, Հռոմի Սբ․ Բարդուղիմեոս եկեղեցում կատարվեց միջեկեղեցական աղոթք՝ նվիրված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։
|
|
|
