«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հարյուր և ավելի տարիներ առաջ մեկ և կես միլիոն հայորդիք իրենց կյանքի գնով վկայեցին հավատարմությունը աստվածաշնորհ մեր հայրենիքին ու հավատքին՝ մերժելով ուրացությունն ու ուծացումը։ Նրանք կենդանի պահեցին իրենց հավատն ու հույսը մեր ժողովրդի վերածննդի հանդեպ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշում է այդ վերածնունդը, որն իրականություն դարձավ հայրենիքի մի փոքր հատվածում անկախ պետականության վերակերտումով, ինչպես և աշխարհի տարբեր երկրներում ցեղասպանությունից փրկված հայորդյաց նոր կյանքի վերընձյուղումով։ Այսօր Հայաստանում ու Արցախում և ի սփյուռս աշխարհի, ազգովի համախմբված եկեղեցիներում, հուշակոթողների առջև, աղոթք ենք բարձրացնում առ Աստված՝ խնդրելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որպեսզի միաբան ու աննկուն կամքով կարողանանք դիմագրավել արհավիրքներին ու սպառնալիքներին, պայքարել հայոց արդար դատի հաղթանակի համար և նպաստել մեր ժողովրդի կյանքում ու աշխարհում ցեղասպան եղեռնագործությունների ու ոճիրների կանխմանը։ Թող Երկնավոր Տերը խաղաղություն ու բարօրություն պարգևի Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, և թող հարուցյալ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկնային շնորհները և սերը բաշխվեն համայն մեր ժողովրդին ու ողջ մարդկությանը այսօր և միշտ. ամեն»:
Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի ուղերձը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
2023-04-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Շարքեր
- Իրադարձային
- Հոգևոր
-
- Մշակութային
-
- Հասարակական
-
- Մանկական և Կրթական
Հասցե` Հայաստան, 0039 Երևան, Հայկ Հովսեփյան 8
Հեռ.`+374 10 42 08 11
Էլ. փոստ` info@shoghakat.am
Powered by iHost