Նոյեմբեր 2023

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
30
31
1
2
3
4
5
 
 
 
 
Նոյեմբերի 2-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ, այցելեց Կոտայքի թեմ: Նորին սրբությանը և ժողովականներին Ծաղկաձորում գտնվող առաջնորդարանում դիմավորեց թեմակալ առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը և ուղեկցեց թեմապատկան ճամբար, որտեղ ապաստան է...
 
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Հաջորդ օրվա նիստին զեկույցով հանդես եկավ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը:...
 
Նկարների հեղինակները 7-16 տարեկաներ երեխաներ են, «Աշխարհն իմ պատուհանից» խորագրով են ստեղծագործել: Նկարչական մրցույթը կազմակերպել էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, իսկ մասնակիցները հիմնադրամի գործընկեր 8 համայնքային կենտորնների նկարչական խմբակներ հաճախող դպրոցականներն են:  
 
Արև-երեխաներ զարգացման կենտրոնը գործում է Ամենայն հայոց կաթողիկոսի հայրական օրհնությամբ: Մայր Աթոռը կենտրոնի գործունեության համար անհատույց տարածք է տրամադրել: Արև-երեխաները նոյեմբերի 2-ին հյուր ունեին: Նրանց այցելել էր ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Թեմն աջակցում ու...
 
 
Ս. Գայանե վանքում պատարագին մասնակցում էին նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները։
 
6
7
8
9
10
11
12
Հերացու անվան հայկական բժշկական համալսարանի ուսանողները Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մասնակցեցին «Երաժշտությունը որպես հոգեկազդուրիչ երևույթ» թեմայով դասախոսությանը: Թեման ուսումնասիրել և ներկայացնում է Բժշկական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Աշոտ Մանուկյանը:  
 
«Այս առիթը օգտագործելով պիտի կոչ անեմ ժողովրդին, որ խնամեն, փայփայեն կանաչը ծառերը, առհասարակ, իրենց քաղաքում, իրենց գյուղում»,-ասում է եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:  
 
Նյու Յորքում տեղի է ունեցել Արևելյան Ուղղափառ եկեղեցիների մշտական համաժողովը: Ձեռնարկվել են իրավական քայլեր Երուսաղեմի հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքի խնդրահարույց գործում: Հառիճավանքի «Թրբանճյան» ընծայարան են այցելել ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը,...
 
 
 
 
Ավելի քան 400 տեղահանված ընտանիքներ բնակություն են հաստատել Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում: «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունը արցախցի ընտանիքներին տրամադրել է տաք հագուստ, անկողնու պարագաներ, սնունդ և բժշկական սպասարկում:  
 
ԱՄՆ հայոց Արևմտյան թեմում պատվել են «Վորլդ Վիժն» կազմակերպության պաշտոնյաներին: «Վորլդ Վիժնը» հայտնի է Հայաստանում կազմակերպած աղքատախնամ ու երիատասարդական բազմաթիվ ծրագրերով: ԱՄՆ հայոց Արևելյյան թեմում նշվել է Նյու Ջերսիի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 35-րդ տարեդարձը: Թեմի կայքում դրամահավաքի...
 
ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում մեկնարկեց երկօրյա միջազգային գիտաժողով՝ «Վիմագրական մշակույթ. Ժայռապատկերներից մինչև մեր օրերը» խորագրով: Գիտաժողովը նվիրված է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին:  
 
«ՀՕՖ»-ի երևանյան գրասենյակում բռնի տեղահանված արցախցիների աջակցության կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր են մշակվում: Առաջնային կարիքները հոգալուն հաջորդելու են բիզնեսի աջակցության ծրագրերը:  
 
 
 
13
14
15
16
17
18
19
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին Երևանի թիվ 1 մեկ տուն-ինտերնատի բնակիչները: Մոտ 6 տասնյակ տարեցների հետ Գևորգյան հոգևոր ճեմարանի սրահում հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոսը:  
 
Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ պատարագին մասնակցում էին նաև Արցախի թեմի հոգևորականները: Օրվա պատարագիչ հայր Դերենիկը, Դադիվանքում իր վերջին պատարագը մատուցել է սեպտեմբերի 24-ին: «Հիմա մեր Արցախում, մեր եկեղեցիներում աղոթք չի հնչում: Սա այն քանի րոպեներեն են (կամ գուցե տարիների հասնի), երբ...
 
Նոյեմբերի երկրորդ կիրակին Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտի օրն է: Սրբավայրը կանգուն է, բայց կիսավեր. գմբեթը չկա: Հավատացյալները ուզում են վերկանգնված տեսել սիրելի սրբավայրը:  
 
Նոյեմբերի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին հիշատակեց Սուրբ Հրեշտակապետերի և երկնային զորքերի տոնը։ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց պատարագ։  
 
Հանդիսավոր օրվա կապակցությամբ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագին մասնակցում էին մեծ թվով զինվորականներ: Պատարագիչն էր Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:  
 
 
 
 
Թբիլիսիի Հավլաբարի Ս. Էջմիածին եկեղեցում շրջայց կատարելուց հետո «Հայարտուն» կենտրոնում կայացած միջոցառմանը մասնակցեցին Վրաստանում գործող կրոնական փոքրամասնությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները: Միջոցառմանը մասնակցեցին Վրաստանում գործող 14 կրոնական կազմակերպություններ:  
 
Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանների արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետական խորհրդի անդամներ Աշոտ Ալեքսանյանը, Կորյուն Ղաֆադարյանը և Հրաչ Պողոսյանը: «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար Կառլեն Գևորգյանին՝ ի գնահատություն Հայ...
 
Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսական դիվանի արխիվին նվիրված մատենաշարի առաջին հատորի շնորհանդեսը: Քչերին է հայտնի, որ Մատենադարանը ձեռագրականից բացի ունի նաև արխիվային հարուստ հավաքածու: Մինչև հիմա այն գրեթե չի ուսումնասիրվել:  
 
Հանդիպումը կազմակերպել էր Ռումինիայի Կրոնի հարցերով նախարարությունը՝ հայոց թեմի նախաձեռնությամբ: Մայր Աթոռից պատվիրակություն է մեկնել Բուխարեստ:  
 
 
 
20
21
22
23
24
25
26
Բեյրութի Նոր Հաճն հայաշատ թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու գմբեթը և պատերը նորոգվել են: Նորոգվում է նաև Նյու Յորքի Սուրբ Վարդան հայ առաջնորդանիստ եկեղեցին: Երուսաղեմի պատրիարքները և հոգևոր պետերը իրենց զորակցությունն են հայտնել Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին` Երուսաղեմի հայկական թաղամասը...
 
Քանդիլի թաղամասի Սրբոց Երկոտասան Առաքելոց եկեղեցին, որը փակվել էր նորոգության աշխատանքների համար, վերաբացվել է: Վերաօծումից հետո Պոլսի հայոց պատրիարքը անդրանիկ պատարագն է մատուցել:  
 
Մաշտոցյան մատենադարանում կայացավ երկօրյա միջազգային գիտաժողով` նվիրած նշանավոր գիտնական, հայագետ-արևելագետ, Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանի 100-ամյակին: Գիտաժողովը բացվեց գրքի շնորհանդեսով:  
 
 
 
 
Նոյեմբերի 22-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին։ Հանդիպմանը Հայոց hովվապետն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ու ցեղասպանական...
 
Եվրոպայում գտնվող բազմաթիվ տաճարներ, մատուռներ, ինչպես նաև աշխարհիկ շինություններ նոյեմբերի 22-ի երեկոյան լուսավորվել են կարմիր լույսերով: Կարմիրը խորհրդանշում է քրիստոնյայի տառապանքները: «Կարմիր չորեքշաբթի» կոչվող ակցիան նպատակ ունի աշխարհի ուշադրությունը հրավիրել հալածվող քրիստոնյաների ծանր...
 
Հայոց մեծագործ կաթողիկոս Ներսես Շնորհալու վախճանման 850-րդ տարելիցի առիթով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական սրբատառ կոնդակով հրավեր է հղել համայն հայ ժողովրդին՝ տարբեր միջոցառումներով նշանավորելու Սուրբ Ներսես Շնորհալու անմար հիշատակը։ Նոյեմբերի 26-ին, ժամը 17։30-ին, Արտաշատի Սուրբ...
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ավարտվեց քահանաների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս հավաքի ժամանակ քննարկման առանցքում քահանայի հովվական ծառայության ընթացքում ծագող խնդիրներն էին և դրանց հաղթահարման ուղիները: Շուրջ 500 քահանա է ընդգրկված...
 
 
 
27
28
29
30
1
2
3
Տաշիրի տարածաշրջանի Մեծավան համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման 10-ամյակի առթիվ ուխտի սուրբ պատարագ մատուցեց Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեծավան էր տարվել Սուրբ Գևորգ Զորավարի մասունքակիր խաչը՝ հավատացյալներին զորություն բաշխելու համար...
 
Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ մայր տաճարում թեմակալ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի ձեռամբ կատարվեց դպրական տվչություն: Վահրամ Գասպարյանը, Ֆելիպե Մավուշյանը և Դրո Գալաճեանը, որոնք տարիներ շարունակ սպասավորում են ծիսական արարողությունների ժամանակ, հոգևոր ծառայության դպրական...
 
Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ Սամվել Մհերյանի «Փոթորկից առաջ» պատմավեպի շնորհանդեսը: Վեպը նկարագրում է 3-րդ դարի վերջին Մեծ Հայքի 29-ամյա անիշխանության շրջանը, երբ Անակ Պարթևի ձեռքով սպանվում է Խոսրով արքան: Գրքի շնորհանդեսի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Արցախի թեմի...
 
Քչերը գիտեն, որ Մատենդարանում հազարավոր ձեռագրերի կողքին պահվում են լուսանկարչական բացառիկ և խոշոր հավաքածուներ: Այս մեծ պահոցի մի մասը ուսումնասիրել և ցուցադրության համար համադրել է Մատենադարանի ավագ գիտաշխատող, արվեստաբան Իվեթ Թաջարյանը:  
 
Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցում հնչեցին սուրբ Շնորհալու տաղերն ու աղոթքները, բանախոսություն կարդացվեց երանաշատ հայրապետի ժառանգության մասին: