ԱՄՆ հայոց Արևմտյան թեմում պատվել են «Վորլդ Վիժն» կազմակերպության պաշտոնյաներին: «Վորլդ Վիժնը» հայտնի է Հայաստանում կազմակերպած աղքատախնամ ու երիատասարդական բազմաթիվ ծրագրերով: ԱՄՆ հայոց Արևելյյան թեմում նշվել է Նյու Ջերսիի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 35-րդ տարեդարձը: Թեմի կայքում դրամահավաքի գործառույթ է մեկնարկել` Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար: Հորդանանում տեղի է ունեցել արևելյան ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների հավաք, որին մասնակցել է ՄԹ հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2023-11-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ