Օգոստոս 2023

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
31
1
2
3
4
5
6
 
 
 
 
Հայ եկեղեցու եպիսկոպոսները հայտարարություն են տարածել Արցախի կացության կապակցությամբ
 
Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2023-2024 ուս․ տարվա ընդունելություն
 
 
 
7
8
9
10
11
12
13
 
 
 
 
 
ՀԲԸՄ երիտասարդները մաքրում են Մայր Աթոռի բաց խորանը Խաղողօրհնության արարողության համար։
 
Ս. Աստվածածնի վերափոխման տոնական պատարագ եւ խաղողի օրհնություն Երեւանի մայր եկեղեցում։
 
Ս. Աստվածածնի վերափոխման տոնական պատարագ եւ խաղողի օրհնություն Մայր Աթոռում։
 
Վերափոխման տոնական պատարագ եւ խաղողի օրհնություն Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում։
 
14
15
16
17
18
19
20
Չնայած բազմաթիվ խնդիրներին և, հատկապես, տրանսպորտի ու վառելիքի հետ կապված դժվարություններին, Արցախի եկեղեցիներում տոնեցին Աստվածամոր վերափոխման հիշատակությունը, կատարվեց խաղողի օրհնության կարգ: Տոնական պատարագներ մատուցվեցին բոլոր այն եկեղեցիներում, որտեղ կարողացան հասնել թեմի հոգևորականները:...
 
Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրեին: Արցախում սպասավորող հոգևորականների կոչով այդ օրը արցախցիները համախմբվեցին եկեղեցիներում և սուրբ Կույսի բարեխոսությունը խնդրեցին Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար:  
 
Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Տիրամորը նվիրված ամենահին տոնը, նշվեց նաև Վիրահայոց թեմի եկեղեցիներում: Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 14-ին, կատարվեց հոգեհանգստյան կարգ ննջեցյալների հոգու խաղաղության համար:  
 
Այս տարի օգոստոսի 13-ին, երբ Հայ եկեղեցին տոնախմբեց Աստվածամոր վերափոխումը, Բրազիլիայում նշում են հայրերի օրը: Այդ առիթով Ս. Աստվածածնի վերափոխման տոնական պատարագի ընթացքում կատարվեց նաև հայրերի օրհնության կարգ:  
 
 
 
 
 
 
 
21
22
23
24
25
26
27
 
 
Հոկտեմբերի 1-ին կկատարվի մյուռոնօրհնության արարողությունը։
 
 
 
 
 
28
29
30
31
1
2
3
Ապարանի տարածաշրջանի Հարթավան համայնքում գտնվող Աստվածընկալ վանական համալիրը 2020 թվականից վերականգնվում է: Համալիրը երեք մասից է բաղկացած՝ 5-րդ դարում Գնթունիներն են կառուցել Ս. Աստվածածին եկեղեցին, իսկ Սբ.Նշան գմբեթավոր եկեղեցին և գավիթը 12-13-րդ դարերում կառուցել են Վաչուտյան իշխանները:
 
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ուլյանովսկ քաղաքում հանդիսապետեց նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է Հայաստանից բերված ծիրանագույն տուֆով։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, Վոլգա գետի ամենալայն ափի հարևանությամբ:...
 
Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում եկեղեցական համալիր է կառուցվում: Գլխավոր եկեղեցու կառուցումը մոտենում է ավարտին: Եկեղեցու կողքին բարձրանալու է մոմավառության մատուռը: Ընդունված կարգի համաձայն, շինարարությունն սկսվում է հիմնօրհնեքի արարողությամբ:
 
2025թ.-ին նշվելու է 20-րդ դարի հայ ակնառու բանաստեղծի և արձակագրի՝ Ավետիք Իսահակյանի 150-րդ տարեդարձը: Նշանավոր մտավորականի երևանյան տուն-թանգարանը միջոցառումների մեծ ծրագիր է նախատեսել: Ծրագրի հիմնական առաքելությունը Հայաստանի գրադարանները Իսահակյանի և իսահակյանագիտական գրականությամբ համալրելն է և...
 
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Մաշտոցի անվան մատենադարանում բացված «Եվրոպա-Հայաստան. հանդիպման վայրն արվեստն է» խորագրով ցուցահանդեսը նվիրված է XVII-XIX դարերի հայ գրքարվեստի վրա եվրոպական արվեստի ազդեցությանը։  
 
Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին: Նորընծա տեր հայրերին ներկայացրեց Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, որն անցյալ ամիս Գորիսի մայր եկեղցեում ձեռնադրել էր երիտասարդ հոգևորականներին:
 
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը մեկնարկեց ընդլայնված կազմով։
 
 
 
Ուսումնական տարվա նախաշեմին Մայր Աթոռում 13 տարի շարունակ կատարվում է կրթության մշակների օրհնություն: Այս տարի ևս, օգոստոսի 31-ին Սուրբ Գայանե վանքում կատարվեց օրհնության կարգ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ: