| Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր |
|---|---|---|---|---|---|---|
|
27 |
28 |
29 |
30 |
1 |
||
|
|
|
|
|
|
Սուրբ Հարություն եկեղեցին օծվել է 26 տարի առաջ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Խորհրդային Միության փլուզումից հետո հիմնադրված առաջին եկեղեցիներից է։ Հիմնարկեքը կատարել է երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսը՝ 1996 թվականին։ Այդ ժամանակ էլ սրբավայրը կոչել է Սուրբ Հարություն՝ նկատի...
Ուխտավորները Աճարկուտ գյուղի սկզբնամասից շարժվել են Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Ուխտերթը առաջնորդել է Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը՝ թեմի համայնքներում սպասավորող քահանաների հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի ձեռամբ...
|
Սուրբ Խաչի երևման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվում Քրիստոսի Խաչափայտի սրբազան մասունքը: Մեծ Հայքի Մոկք նահանգի Ապարան գյուղից է Սուրբ մասունքը բերվել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, ապա իր հանգրվանը գտել Մայր Աթոռի գանձատանը։ Մասունքը սովորաբար եկեղեցում պահվում...
ՀՅԴ Քանաքեռ Զեյթուն համայնքի Արամ Պողոսյան կոմիտեության անդամները, Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, հոգևորականների հետ համաձայնեցնելով, հարակից հին գերեզմանատան տարածքում կազմակերպել են շաբաթօրյակ և ծառատունկ։ Ընդհանուր 7 տեսակի բերքատու ծառերի տնկիները, բերված՝ Հայաստանի հյուսիսային շրջաններից,...
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն և օծում: Պատարագիչը Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն է եղել։ Նրա ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման...
|
|
4 |
6 |
10 |
||||
|
|
Սուրբ Խաչի Երևման տոնին ձեռնադրված քահանաներն այս օրերին քառասնօրյա պահեցողության և պատրաստության շրջան են անցնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նորին Սրբությունը շնորհավորել է քահաներին և հույս հայտնել, որ արդյունավետ կիրականացնեն իրենց հոգևոր ծառայությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ...
|
|
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը արդեն մասնակցում է կիրակնօրյա պատարագների, հաղորդություն ստանում, սակայն Պատարագ մատուցելու և քարոզելու իրավունք չունի։ Նախորդ նիստում վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը՝ տնային կալանքը թողնելով ուժի մեջ։ Փաստաբան Երեմ...
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը կարծում է, որ չարժի լուրջ վերաբերվել Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի Եկեղեցու վերաբերյալ դրույթներին, որովհետև նրանք ընտրվում են մի ծրագրով, բայց հակառակն են անում։ Փաստաբան Էմիլ Խաչատրյանի համոզմամբ նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ...
|
Հայոց Հայրապետը օրհնել ու խաչեր է նվիրել հաստատության սաներին և զրուցել նրանց հետ: Հաստատությունը վերջերս է հիմնանորոգվել՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, այն կրում է բարերար ընտանիքի՝ Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը:
Մեղադրող դատախազը միջնորդել է ևս երեք ամսով երկարաձգել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանների տնային կալանքը, սակայն փաստաբանը առարկել է, որովհետև գործն արդեն ավարտական փուլում է, բոլոր ապացույցներն ու հիմնական վկաների ցուցմունքները...
Դատական նիստին Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ այս շաբաթ խորհրդարանում բարձրաստիճան պաշտոնյաները անտեսել են անմեղության կանխավարկածը, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել դատարանի և ամբողջ իրավական համակարգի հանդեպ: Պաշտպանական կողմը պնդել է, որ այս գործով դատավորն ունի կանխակալ վերաբերմունք և...
ԱՄՆ Միլուոքի քաղաքում կայացել է Արևելյան թեմի թեմական պատգամավորական 124-րդ ժողովը, որին մասնակցել են ԱՄՆ արևելյան ափի հայկական եկեղեցական ծխերի հոգևորականները և աշխարհական պատվիրակները: Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է Արևելյան թեմի առաջնորդ հաջորդ չորս տարիների համար։ Մեսրոպ եպիսկոպոսը...
Գիտելիքի ստուգատեսին ներկա է եղել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Մայր Աթոռի միաբանների, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ: Հին և Նոր Կտակարանների սուրբգրային պատումներից կազմվել են հարցաշարեր, շտեմարաններ, հայորդյաց տների սաները...
|
Վեհափառ Հայրապետը նկատել է, որ Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ անարդարության և չարիքի։ Մեր ժողովուրդն իր կարևոր ավանդն է ունեցել այս հաղթության մեջ։ Նա ընդգծել է, որ տասնամյակներ շարունակ այս օրը...
Մայիսի 9-ին հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիր, անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ է դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների...
Դոնի Ռոստովի քաղաքային իշխանությունները Հայկական ճեմարանի պատմական շենքը որպես պատմամշակութային ժառանգություն վերադարձրել են թեմին։ 1875 թվականին հիմնադրվել է տարածաշրջանի աստվածաբանական ուսումնարանը, որը մի քանի տարի անց վերածվել է հոգևոր ճեմարանի։ Պատմական այս շենքը, որը 150 տարի առաջ պատկանել է...
|
|
|
12 |
13 |
17 |
||||
|
Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան և Ընծայարան կարող են դիմել 15 տարեկանը լրացած հայորդիներ, ովքեր ունեն հիմնական, ավագ և ավելի բարձր կրթություն։ Ուսանողի ճանապարհածախսը, սնունդը, հագուստը, բժշկական և ուսման ծախսերը ապահովում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը:
Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հայտարարել է, որ Արցախը թեպետ ավերված է և ամայի, բայց միշտ մեզ հետ է: Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նկատել է, որ հայ ժողովուրդը կանգնած է հայրենիքը կորցնելու վտանգի առաջ և պետք է միասնական գործել ընդդեմ չարի: Նա նաև խոսել է բռնագաղթած արցախահայերի և...
Համբարձման տոնի ուխտավայրերն են Վարդենիկի և Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցիները, Ծաղկեվանքը, Գնդեվանքը, Գեղարդավանքը։ Համբարձման տոնին Սուրբ Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կկատարվի Հայրապետական մաղթանքի արարողություն։
Ապօրինաբար տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին Նորին Սրբությունը մաղթել է տոկունությամբ ու հավատով դիմագրավել առկա դժվարություններն ու փորձությունները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ հակառակ այս նեղությունների Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու...
Կարգալույծ հոգևորական Արման Սարոյանը շարունակում է տնօրինել Մայր Աթոռի ֆինանսական միջոցները: Ապրիլի 1-ի դրությամբ ավելի քան տասնհինգ միլիոն դրամ է նա այդ հաշիվներից դուրս հանել, և կասկած կա, որ այդ հաշիվները նա վատնել է: Նա կարգալույծ հռչակվելուց և թեմի առաջնորդի պաշտոնից հեռացվելուց հետո դիմել է...
57-ամյա Շիո Մուջիրին 2017 թվականից համարվել է հանգուցյալ Իլիա Երկրորդի հավանական իրավահաջորդը: Ինը տարի եղել է Կաթողիկոս-պատրիարքի տեղապահը: Ընտրությանը մասնակցել են հազարից ավելի պատվիրակներ, վանքերից, հոգևոր այլ հաստատություններից, նաև հանրային գործիչներ՝ գիտության և մշակույթի ոլորտներից:...
Հաղարծին վանքի հոգևոր հովիվ Տեր Արտակ քահանա Միրզոյանը հոգևորականների բազմությունը չի ընդունում Եկեղեցին քաղաքական առումով բարեփոխելու ծրագիրը։ Ըստ նրա՝ եկեղեցու ներսում բարենորոգում միշտ Է լինում, որպես հոգևորականներ բարենորոգման ծրագիրը այլ կերպ են տեսնում:
Տավուշի թեմում սպասավորող Տեր Արամ քահանա Բաղումյանը նշում է, որ Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, օրհնությամբ ոչ թե նախընտրական ծրագրերում: Իրենք կարող են միայն զորավիգ լինել հոգևորականներին, սակայն վերջին ժամանակները ցույց են տալիս, որ փորձում են ամեն...
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանում կներկայացվի Հայրապետահաստատ նոր շքանշաններ․«Սուրբ Էջմիածին», «Ասպետ Սուրբ Էջմիածնի», «Դուստր Ս. Էջմիածնի» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ռուբեն Սևակի թանգարանում ժամը 16:30-ին կբացվի «Հայոց տաճարները Հովհաննես Ասատրյանի աչքերով» ցուցահանդեսը։ Նախապես գրանցված...
Տեր Աբել քահանա Քարտաշյանը զավեշտալի է համարում քաղաքական գործիչների պատկերացումը, որոնք իրենց վրա են վերցրել Սուրբ Հոգու գործառույթը՝ եկեղեցու բարենորոգումը։ Նա համարում է, որ Հայ առաքելական Եկեղեցին առաջնորդվում է Սուրբ հոգով։
|
|
|
Տեր Սարգիս քահանա Սարգսյանը ուխտավորներին ներկայացրել է Համբարձման տոնի խորհուրդն ու կարևորությունը: Համբարձման տոնը Ծաղկեվանքի ուխտի օրն է։ Ուխտավորները հույսով, հավատով, աղոթքով հասնում են վանք՝ խնդրելու քրիստոնյա կույսի բարեխոսությունը: Հավատացյալները կաթիլ առ կաթիլ հավաքում պատերից հոսող ջուրը...
Մայր Աթոռում Համբարձման տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվել: Մանկավարժների ու հոգևոր սպասավորների առաջնորդությամբ հավաքվել են Երևանի ու Էջմիածնի Հայորդյաց տների սաները: Մայր Աթոռի Մատենադարանի մուտքի մոտ կատարումներով հանդես են եկել հայորդյաց տների պարախմբեր, կրկեսի դպրոցի սաներ,...
Տոնի առթիվ Միածնաէջ Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Այն հիշատակվում է Հարության տոնից 40 օր հետո, որը եզրափակում է Քրիստոսի երկրային առաքելության շրջանը: Համբարձման տոնը հարուցյալ Հիսուս Քրիստոսի` մարմնով երկինք բարձրանալու...
|
Սրբազան պայքարի գործով դատավարությանը փաստաբանները հայտարարել են, որ գործում բացակայում է որևէ իրական ապացույց, որը կհիմնավորեր իշխանությունը զավթելու փորձի կամ ահաբեկչության նախապատրաստության համար մեղադրանքները։ Ըստ պաշտպանների՝ կոպտորեն խախտվել են մարդկանց հիմնարար իրավունքներն ու...
Մխիթարյան ճեմարանում բացվել է Մխիթար աբբահայրը և նրա տեսլականը հավերժացնող աշակերտները խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են Հազվագյուտ գրքեր։ Հնագույն գիրքը 18-րդ դարի սկիզբ է թվագրվում, երբ պակասել էր հայ գիտական միտքը, փակվում էին ձեռագրական դպրոցները, տպագրությունը թանկ էր, հաճախ...
|
Մշակույթի գործիչներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց զորակցությունը, որդիական սերն ու հավատարմությունը հայտնելու Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին։ Հանդիպմանը քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի...
|
|
|
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
|
|
|
|
|
|
|
|
|
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
|
|
|
|
|
|
|
|































