|
|
Ինչպես նշվեց Խաչվերացն այս տարի. ամբողջացված տեսանյութԿիրակի` սեպտեմբերի 14-ին, Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշեց տարվա հինգ տաղավար տոներից վերջինը`Խաչվերացը: Տոնը նվիրված է գերությունից Տերունական խաչափայտի վերադարձի և փառաբանության հիշատակին: Այս տարի տոնը նշանավորվեց բազմաթիվ արարողություններով` եկեղեցիների օծում, ուխտագնացություններ և այլն: 2014-09-15 23:33:29 |
|
|
Այսօր ննջեցյալների հիշատակության օր էՏաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում հանգուցյալների հոգու խաղաղության համար: Այսօր քրիստոնյաներն աղոթում են երկրային ճամփորդությունն ավարտած իրենց հարազատների համար` միաժամանակ նրանց հետ կիսելով Խաչվերացի տոնի ուրախությունը: 2014-09-15 23:28:55 |
|
|
«Բացահայտիր Սանահինը»Վորլդ Վիժն և Վիվասելլ ՄՏՍ կազմակերպությունների համաֆինանսավորմամբ Ալավերդու տարածաշրջանում իրականացվել է Բացահայտիր Սանահինը» բարեգործական ծրագիրը: Ծրագրի շրջանակում պատրաստված երիտասարդ զբոսավարները 10 օր անվճար էքսկուրսիոն ծառայություն են մատուցել Սանահինի վանական համալիրի տարածքում: Այստեղ... ավելի 2014-09-15 23:23:00 |
|
|
«Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի ծրագիրը ՎանաձորումՏնաշինական կենտրոնի Կառուցում են դեսպանները» ծրագրի շրջանակում Վանաձորի Տարոն 3» թաղամասում կառուցվում են 8 բնակարանից բաղկացած երկհարկանի քոթեջներ: Շինարարությանը մասնակցում են նաև Հայաստանում ԱՄՆ -ի և Լիտվայի արտակարգ և լիազոր դեպանները՝ Ջոն Ա. Հեֆֆերնը և Էրիկաս Պետրիկասը: 2014-09-15 23:17:39 |
|
|
Սկսվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի նոր ուսումնական տարին2014-15 ուսումնական տարվա համար Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատություններում քննություն է հանձնել 88 դիմորդ: Գևորգյան ճեմարան է ընդունվել 45-ը: Այսօր հանդիսավոր բացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարին: Հանդիսությանը ներկա էր Ամենայն հայոց հայրապետը: 2014-09-15 23:10:51 |
|
|
Սարկավագները՝ քահանայական ձեռնադրությունից առաջՍեպտեմբերի 21-ին քահանայական ձեռնադրությամբ նոր ծնունդ, նոր անուն և նոր կյանք կունենան 13 սարկավագ՝ Գևորգյան ճեմարանից և քահանայից լսարանից: 2014-09-15 23:07:06 |
|
|
Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրներըԳԱԱ-ում սեպտեմբերի 12-ին սեմինար-քննարկում է տեղի ունեցել Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրները» թեմայով: Զեկուցողներն անդրադարձել են արդի հայ հեքիաթի դրսևորման նոր ձևերին համացանցում, արդի գրականության մեջ և այլուր: Մասնակիցները նաև բանահավաքություն են կատարել Տավուշի, Շիրակի և Կոտայքի մարզերում: 2014-09-15 17:45:15 |
|
|
Նոր գրքեր 15.09.2014Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել 20-րդ դարի ամերիկյան գրականության թերևս ամենահայտնի վեպը՝ Ջերոմ Սելինջերի Փրկիչը տարեկանի արտում» գլուխգործոցը, որը հայ ընթերցողին առավել հայտնի էր Տարեկանի արտում, անդունդի եզրին» ռուսերեն թարգմանությամբ: Մայր Աթոռի հրատարակչատունը... ավելի 2014-09-15 17:43:10 |
|
|
Խաչվերացը՝ Ապարանի Սբ. Խաչ եկեղեցումԽաչվերացի տոնին Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի հազարավոր ուխտավորներ են գալիս: Ավանդությունն ասում է, որ եկեղեցու խորանի տակ տերունական խաչափայտից մասունք է պահվում: 2014-09-15 15:42:42 |
|
|
Խաչվերացի նախատոնակին օծվեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարըՍեպտեմբերի 13- ին` Խաչվերացի նախատոնակին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարը: Քանդակագործ Տիգրան Մարգարյանի պատրաստած ճերմակ ֆերսիտե կոթողը եկեղեցու բակում տեղադրվել է ՀՀ վաստակավոր բժիշկ... ավելի 2014-09-15 15:14:42 |
|
|
Տիրոջ խաչափայտի նվիրական մասունքը` ի տես հավատացյալներիԱյսօր՝ երեկոյան ժամերգությունից հետո մեր եկեղեցու ծիսակարգի համաձայն կատարվեց Ս. Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Մայր Տաճարից դուրս բերվեց Տիրոջ խաչափայտի նվիրական մասունքը: Կատարվեց անդաստանի օրհնության կարգ: 2014-09-15 14:34:02 |
|
|
Օծվեց Բերդի Ս. Հովհաննես եկեղեցինՍեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տոնին, օծվեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ս. Հովհաննես եկեղեցին: Արարողությունը հանդիսապետեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Բերդ քաղաք էր ժամանել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նորակառույց եկեղեցու ճարտարապետը Արտակ Ղուլյանն է: 2014-09-14 22:00:17 |