Արաբկիրի Հայորդյաց տանը անցկացվել է «Մի գորգի պատմություն» խորագրով միջոցառում


Արաքս Մանսուրյանը, Շուշան Պետրոսյանը, Աննա Մայիլյանը, Արա Գևորգյանը, Սամվել Սևադան, Արմեն Ամիրյանը, Վազգեն Յակուբյանը, աճպարար Վարդան Ամիրյանը օգնել են Արաբկիրի Հայորդյաց տան սաներին գորգ գործել։ Գորգի ու կարպետի դասարանի սաները և հյուրերը վարպետաց դաս են անցկացրել, երկուստեք ներկայացրել են իրենց... ավելի

Հունիսի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին կտոնախմբի Սուրբ Էջմիածնի տոնը


Տոնի առիթով Մայր Տաճարում պատարագ կմատուցվի, որի ժամանակ կհնչի աղոթք Հայոց Եկեղեցու, ժողովրդի և հայրենիքի համար: Կկատարվի նաև մաղթանք՝ հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության։ Սուրբ Էջմիածնի տոնը Հայ Առաքելական Եկեղեցու կարևորագույն տոներից է, որը նվիրված է Մայր Տաճարի... ավելի

Դատարանը Բագրատ արքեպիսկոպոսի կալանքը փոխել է տնային կալանքի


Բագրատ Սրբազանի կալանքը տնայինի փոխելու լուրն անակնկալ է եղել դատական նիստի մասնակիցների և Սրբազանի համար, քանի որ դեկտեմբերին նույն դատավորը մերժել էր խափանման միջոցի փոփոխությունը: Հատկանշական է, որ պայքարի մյուս բոլոր անդամներն արդեն ամիսներ շարունակ գտնվում են տնային կալանքում կամ նրանց... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Հովհաննես Մկրտչի ու Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը


Հինգշաբթի օրը Շողակաթ եկեղեցու ուխտի, Հովհաննես Մկրտչի ու Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրն է: Նրանց մասունքները Լուսավորիչն է իր հետ բերել Հայաստան: Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը Հովհաննես Մկրտչի մասունքով ժողովրդին օրհնություն բաշխելուց հետո այն հանձնել է Մայր... ավելի

Վերաքննիչ դատարանը քննել է Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու հարցը


Փաստաբանները միջնորդել են վերացնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը՝ տնային կալանքը։ Պաշտպանական կողմը ընդգծել է, որ արդեն մեկ տարի է՝ Միքայել Սրբազանը գտնվում է ազատազրկման մեջ, մինչդեռ նախատեսված պատիժը երկու տարի է, այսինքն՝ դրա կեսը սրբազանն արդեն կրել է։... ավելի

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի պատին տեղադրվել է Խորեն Պալյանի հարթաքանդակը


Հայաստանի ժողովրդական արտիստ Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը նշվել են տուն-թանգարանի հիմնադրման տարեդարձը և շենքի պատին տեղադրվել է Խորեն Պալյանի հիշատակը հավերժացնող հարթաքանդակ։ Թանգարանը չունի պետական հոգածություն, գործում է Ռաֆֆի Պալյանի և Լուսինե Զաքարյան-Խորեն Պալյան զույգի մերձավորների,... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Գայանյանց կույսերի հիշատակության տոնը


Եկեղեցականների թափորը Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Տաճարից շարժվել է Սուրբ Գայանե վանք: Ամեն տարի սրբուհու հիշատակության օրը դուրս է բերվում Սուրբ Գայանեի աջաձև մասունքարանը՝ հավատացյալներին օրհնություն բաշխելու համար: Արարատյան շաբաթվա ընթացքում Մայր Աթոռից Շողակաթ վանք կտարվեն Սուրբ... ավելի

Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնով մեկնարկել է Արարատյան շաբաթը


Այս շաբաթ Հայ առաքելական եկեղեցին կնշի Գայանյանց կույսերի, Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության տոները, Խոր Վիրապից Հայոց կաթողիկոսական գահի հիմնադիր Գրիգոր Լուսավորչի դուրս գալու հիշատակությունը: Շաբաթը կավարտվի հունիսի 7-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնակատարությամբ... ավելի

Համիլթոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կայացել է Կանադայի թեմի 42-րդ տարեկան ժողովը


Ժողովականները խորը մտահոգություն են արտահայտել Հայ Եկեղեցու և ազգի կյանքին ազդող վերջին զարգացումների վերաբերյալ, անընդունելի համարել Հայաստանում հոգևորականների շարունակական հալածանքն ու թիրախավորումը, որոնք նվազեցնում, խաթարում և արժեզրկում են դարավոր հոգևոր, բարոյական, մշակութային և ազգային... ավելի

Հայորդյաց տների սաները նկարելով, երգելով ու խաղալով նշել են Հռիփսիմյանց կույսերի ու երեխաների տոնը


Հռիփսիմյանց կույսերի տոնին Երևանի, Աշտարակի ու Էջմիածնի Հայորդյաց տների սաները հոգևոր տեսուչ Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ, հաստատությունների հոգևոր սպասավորների, մանկավարժների հետ միասին նշել են եկեղեցական տոնն ու երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սուրբ Հռիփսիմե վանքի... ավելի

Մայր Աթոռի մատենադարանում տեղի է ունեցել միանգամից մի քանի գրքերի շնորհանդես


Հատուկ շնորհանդեսին մասնակցելու համար Գերմանիայից ժամանել է պատմաբան, հետազոտող Միքայել Հեզեմանը, որը տարիներ առաջ Վատիկանի արխիվներում գտել էր Հայոց ցեղասպանությանը վերաբերող և մինչ այդ անհայտ հազարավոր վավերագրեր: Պատմաբան Ավետիս Հարությունյանի «Հայ գաղթականությունն Առաջին աշխարհամարտի տարիներին... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնը


Հռիփսիմե կույսի մասունքակիր Աջով Գրիգոր Լուսավորչի կամարի մոտ Ամենայն Հայոց Հայրապետը օրհնել է հոգևոր դասին և բարեպաշտ ժողովրդին։ Տոնի առիթով Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագի ավարտին սրբուհու մասունքակիր Աջով կատարվել է Անդաստանի կարգ: Այս տոնով մեկնարկում է... ավելի