Լույս է տեսել Դերենիկ աբեղա Սահակյանի «Բարեւս նամակը կարդացողներին եւ լսողներին» գիրքը


Կայացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի «Բարեւս նամակը կարդացողներին եւ լսողներին» գրքի շնորհանդեսն ու գրքի մոտիվներով նկարահանված համանուն փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Գիրքը հեղինակի պապի զոհված եղբայների մասին է, որոնք մասնակցել են Երկրորդ աշխարհամարտին: Մի... ավելի

Նորոգվում և մաքրվում է Մայր Տաճարի ներսում գտնվող երկու ջրհորը


Մայր Տաճարի ներսում 2 ջրհոր կա՝ մեկը հյուսիսային ավանդատան ներսում, մյուսը՝ սուրբ Ստեփանոս Նախավկայի խորանի դիմաց, որտեղից հավատացյալները ջուր են վերցրել՝ համոզված լինելով, որ այն տաճարի հրաշագործ զորությամբ է օժտված: 2012թ. սկսած՝ վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը չոր և անձրևային եղանակներին... ավելի

Արցախի Մեծ Շեն համայնքի նախկին ղեկավարը Մայր Աթոռի օժանդակությամբ պրոթեզավորվել է


44-օրյա պատերազմի ժամանակ Թալիշում ականի պայթյունից վիրավորված Դավիթ Անանյանը Մայր Աթոռի նախաձեռնությամբ պրոթեզավորվել է Ավստրիայում։ Բուժում ստացած 6 զինհաշմանդամների հիվանդանոցային ծախսերը հոգացել է Վինցենց գրուպ հիմնադրամը, իսկ կեցության ծախսերը՝ Ավստրիայի հայ առաքելական եկեղեցու համայնքը... ավելի

Քահանաների տարեկան ժողովը դատապարտել է Սարդարապատում ոստիկանության գործողությունը


Մոսկվայի առաջնորդարանում Եզրաս սրբազանի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների տարեկան ժողովը, որին մասնակցել են Ղրիմից, Միջին Ասիայից, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 40 հոգևորական: Նրանք դատապարտել են մայիսի 28-ին Սարդարապատի... ավելի

Պատմաբանները համեմատել են Անիում և Շուշիում իրականացված մշակութային ցեղասպանությունները


Պատմաբաններ Հովիկ Ավանեսովը և Մհեր Հարությունյանը Անիում և Շուշիում մշակութային ցեղասպանության պատմահամեմատական վերլուծություն են կատարել: Նրանք անդրադարձել են քրիստոնեական արժեքների ոչնչացման պետական քաղաքականությանը։ Զեկույցը ներկայացվել է Հայաստանի պատմության թանգարանում, «Անիի հնագիտական դպրոցը... ավելի

Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2024-2025 ուստարվա ընդունելություն


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարան ընդունվելու համար կարող են դիմել մինչև 35 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակն են: Հարցազրույցի միջոցով կստուգվեն Սուրբ Գրքի, Հայ Եկեղեցու և Հայ ժողովրդի պատմության, Հայ գրականության իմացությունը... ավելի

Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին


Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում գումարված Կանադայի թեմի 40-րդ պատգամավորական տարեկան համագումարին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդոր է ուղղել, որ Կանադայի իշխանությունների առջև բարձրաձայնեն Ադրբեջանի հայահալած քաղաքականության մասին, հիշեցնեն բռնազավթված Արցախի, բռնի տեղահանված... ավելի

Սկսվել է Մայր Տաճարի հյուսիսային և հարավային խորանների և սուրբ սեղանների վերականգնումը


Հարավային խորանը կոչվում է Հոհաննես Մկրտչի անունով։ Հյուսիսային խորանը քրիստոնեական հավատքի համար նահատակված անդրանիկ նախասարկավագի՝ սուրբ Ստեփանոսի անունն է կրում: Երկուսն էլ կառուցվել են 17-18-րդ դարերում։ 1950-ականներին՝ Տաճարի վերականգնամ ժամանակ, սուրբ սեղանները վնասվել են: Գարեգին Երկրորդ... ավելի

Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը հայտարարում է ընդունելություն


Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան-ընծայարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն՝ միջին և ավագ հանրակրթական կամ այլ կրթությամբ 15 տարեկանից բարձր հայորդիների համար: Ընծայարան ընդունվելու համար դիմորդները գրավոր քննություններ են հանձնելու Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց... ավելի

Մկրտվել են «Երջանկության ճանապարհ» ՀԿ հաշմանդամություն ունեցող սաները


Վաղարշապատում գործող «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարարական կազմակերպության շահառուները մկրտվել են Էջմիածնի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Կազմակերպությունը ամենօրյա ցերեկային խնամք է տրամադրում 18-65 տարեկան մտավոր խանգարումներ, խոսքի, տեսողության, հենաշարժողական և այլ խնդիրներ... ավելի

Արարատյան շաբաթը հագեցած եկեղեցական տոնակատարություններով է անցել


Երկուշաբթի եկեղեցին նշեց Ս. Հռիփսիմյանց կույսերի տոնը, որով ազդարարվեց Արարատյան շաբաթվա սկիզբը: Մայիսի 28-ին եկեղեցին տոնեց Գայանյանց կույսերի հիշատակությունը: Հայոց Հայրապետը եկեղեցականների թափորի ուղեկցությամբ գանձատնից դուրս բերեց Ս. Գայանեի մասունքարանը՝ հավատացյալներին օրհնություն բաշխելու... ավելի

Ս. Էջմիածնի տոնի առիթով Պոլսում հանդես է եկել ամենահին ու ամենամեծ եկեղեցական երգչախումբը


Պոլսի Բեյօղլու թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել «Լուսավորչի Կանթեղը Ս. Էջմիածնով» խորագրով համերգը։ Հանդիսությունը նվիրված է եղել Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին: Տոնական ծրագիրը պատրաստել է Լուսավորիչ դպրաց դաս-երգչախումբը: Այս տարի հիմնադրման 95-ամյակը նշող խումբը Պոլսի... ավելի