Պոլսի Բեյօղլու թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել «Լուսավորչի Կանթեղը Ս. Էջմիածնով» խորագրով համերգը։ Հանդիսությունը նվիրված է եղել Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին: Տոնական ծրագիրը պատրաստել է Լուսավորիչ դպրաց դաս-երգչախումբը: Այս տարի հիմնադրման 95-ամյակը նշող խումբը Պոլսի ամենահին ու ամենամեծ եկեղեցական երգչախմբերից է:

 
2024-06-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ