|
|
Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումԳիտական և առողջապահական ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Ս. Ներսես Շնորհալի և Ս. Սահակ, Ս. Մեսրոպ շքանշաններով պարգևատրեց Վիլեն Հակոբյանին, Հայրապետ Գալստյանին ու Արա Բաբլոյանին: Արարողությունը սեպտեմբերի 9-ին էր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: 2014-09-11 16:55:17 |
|
|
Մայր ԲՈՒՀ-ի երկու ֆակուլտետները նշում են հիմնադրման 95-ամյակըԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետները նշել են հիմնադրման 95-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում բացվել է ցուցահանդես է, ներկայացվել են ֆակուլտետի դասախոսների հեղինակած գրքերը, լուսանկարներ և արխիվային նյութեր: Հանդիսավոր նիստին մասնակցել է նաև հանրապետության նախագահը: 2014-09-11 10:07:58 |
|
|
«Խոսելով սահմանների մասին» թատերախաղերի մրցույթի ասուլիսը2005 թ.-ից մեկնարկած Խոսելով սահմանների մասին» միջազգային թատերական մրցույթն այս տարի անցկացվում է Հայաստանում: Առաջին տեղը զբաղեցրած թատերախաղը բեմադրվելու է Նյուրնբերգի պետական թատրոնում: Մրցանակային պարգևը 3500 եվրո է: 2014-09-11 10:03:57 |
|
|
Եզրափակվեց «Երաժշտական ամառ» նախագիծըԵրեք ամիս շարունակ Կոմպոզիտորների միության նախաձեռնած ծրագրի շնորհիվ սոցիալապես անապահով, առողջական խնդիրներ ունեցող և մանկատներում մեծացող մոտ 200 երեխաներ մասնակցեցին համերգային ծրագրերի, ունկնդրեցին հայ կոմպոզիտորների գործեր, նկարել ու քանդակել սովորեցին իրենց հասակակիցներից: 2014-09-09 16:19:31 |
|
|
Նոր գրքեր 08.09.2014Լույս են տեսել Հեղինե Ներսեսյան Փանիկյանի Օրիորդաց կրթության պատմության ոսկե էջերը» աշխատությունը և Զաքարիա վարդապետ Բաղումյանի 100 հարց սուրբ հաղորդության մասին» գիրքը: 2014-09-08 23:27:44 |
|
|
Բրիտանական «Էդեն Սթելլ» դուետը՝ ՀայաստանումՍեպտեմբերի 3-ին Գաֆեսճեան» արվեստի կենտրնում բրիտաական Էդեն Սթելլ» դուետի համերգն էր: Դասական կիթառի աշխարհի ամենահայտնի խումբն այս տարի նշում է գործունեության 25-ամյակը: 2014-09-08 23:22:10 |
|
|
Հայաստանցի և Թուրքիայից ժամանած նկարիչները ստեղծագործում են միասինԵՄ աջակցությամբ իրականացվող Նկարիչների փոխայցելություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ նկարիչները բաց արվեստանոցի էին վերածել Ազնավուրի անվան հրապարակը: 2014-09-08 23:04:31 |
|
|
Թումանյանական հեքիաթի օրՏիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի մեկնարկը ամեն տարվա պես կտրվի Թումանյանի ծննդավայրում՝ Լոռվա Դսեղ գյուղում: Ապա՝ թատերախմբերը կմեկնեն մարզի տարբեր գյուղեր ու քաղաքներ` հեքիաթի տրամադրությունը հասցնելու մարզի ամենահեռավոր ավանում ապրող հանդիսատեսին: Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի... ավելի 2014-09-08 22:58:18 |
|
|
Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսըԳեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի 50-ամյակը նշանավորվեց Հայաստանի նկարիչների միությունում անհատական ցուցահանդեսով: Հայ գեղանկարչության մեջ ունեցած գնահատելի ներդրման համար Նիկոլ Աղաբաբյանը պարգևատրվեց Մշակույթի նախարարության ոսկե, Սփյուռքի նախարարության՝ Արշիլ Գորկի» մեդալներով: 2014-09-08 22:53:40 |
|
|
Ավարտվել է «Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագիրըԶանգակ» հրատարակչության Ամառային ընթերցանություն» ծրագրի շնորհիվ հնարավոր էր մեկ գրքի արժեքով ստանալ, ընթերցել և փոխանակել երկու տասնյակ անուն գիրք: Նպատակն էր օգնել պատանիներին ընտրել հետաքրքիր գրականություն, շփվել հասակակիցների հետ: 2014-09-08 22:48:02 |
|
|
Ջենովայից ժամանած ուխտավորները՝ Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումՋենովայի կարդինալ Անջելո Բագնեսկոն տարին մեկ անգամ Ջենովայի հոգևոր համայնքի ուխտավորների համար կազմակերպում է ուխտագնացություններ դեպի հնագույն սրբավայրեր: Արդեն մեկ շաբաթ է՝ կաթոլիկ ուխտավորները Հայաստանում են: Հայոց հոգևոր կենտրոնում նրանց ընդունեց Գարգեին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: 2014-09-08 22:33:59 |
|
|
Բարեգործական ակցիա «Բարձունք 5165» կազմակերպությունումԱրմ ին արմ» միջազգային կազմակերպության 15 բժիշկ Արմավիրի մարզի մինչև 14 տարեկան 400 երեխայի կմատուցի ատամնաբուժական ծառայություն: Ծրագիրն իրականացվում է Էջմիածնում գործող Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության միջոցով: 2014-09-08 22:30:33 |