|
|
Ճեմարանցիների տարեվերջյան պտույտըԳևորգյան հոգևոր ճեմարանում ավանդույթ կա ուսումնական տարին ավարտել ուխտագնացությամբ: Այս տարի դասախոսների և տեսչի հետ նրանք մեկնեցին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց և Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի: Ճեմարանցիներին միացել էին նաև Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու համայնքի խուլ երիտասարդները: 2014-07-04 21:09:36 |
|
|
Վեհափառ Հայրապետն ընդունեց Ֆուլեր ծրագրի մասնակիցներինԲոստոնից Հայաստան ժամանած 42 ուխտավորների ընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Վանաձորում բնակվող մեկ ընտանիքի համար այս խումբը տուն է կառուցել` Ֆուլեր տնաշինական կենտրոնի հետ: 2014-07-04 20:59:33 |
|
|
Հուլիսի 2-ին մեկնարկեց Հայ Եկեղեցու թեմական երիտասարդաց խորհուրդների ներկայացուցիչների ժողովըՀուլիսի 1-ից 4-ը տեղի ունեցավ Հայ Եկեղեցու թեմական երիտասարդաց խորհուրդների ներկայացուցիչների ժողովը: Այդ առիթով Հայաստան էին ժամանել աշխարհասփյուռ 40 թեմերի երիտասարդական միությունների շուրջ 60 ներկայացուցիչ: Առաջին օրը նրանք հանդիպեցին Հայոց Հայրապետի հետ, իսկ հաջորդիվ քննարկեցին իրենց անելիքները... ավելի 2014-07-04 20:54:40 |
|
|
ԳԱԱ -ում հայ եկեղեցու սպասավորներին պատվավոր դոկտորի կոչում շնորհվեցԳիտությունների ազգային ակադեմիան Հայ եկեղեցու բարձրաստիճան երեք հոգևորականների` Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին, Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին պատվավոր դոկտորի կոչում շնորհեց: 2014-07-03 19:54:18 |
|
|
Սանկտ-Պետերբուրգի սուրբ Կատարինե հայկական եկեղեցինՍանկտ-Պետերբուրգի Ս. Կատարինե հայկական եկեղեցին շուտով հավատացյալներին կներկայանա ամբողջովին նորոգված տեսքով: Վերանորոգման աշխատանքներն սկսվել են տարեսկզբին՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ: 2014-07-02 13:37:19 |
|
|
Դիանա Համբարձումյանի «Դուռը թակում են» գրքի շնորհանդեսըԳրքում ամփոփված է մարդու և հայրենի հողի կապի գաղափարը: Վեպով հեղինակն առաջարկում է արտագաղթի պատճառ դարձող խնդիրներին դիմագրավել քաղաքացիական կեցվածքով: Գրքի շնորհանդեսը Կամերային թատրոնում էր: 2014-07-02 12:15:17 |
|
|
«Ֆրեսկո» փառատոնն ամփոփվեցՀուլիսի 1-ին տեղի ունեցավ Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի մրցանակաբաշխությունը և փակումը: 2014-07-02 12:05:08 |
|
|
«Առաջին» գրական գործակալության գործունեության չորրորդ տարին2011թ-ին Հայաստանում ստեղծված առաջին գական գործակալությունը դեռևս միակն է իր տեսակի մեջ: Գործակալությունը տեղական և արտասահմանյան հրատարակչություններում ներկայացնում է ժամանակակից հայ հեղինակներին: 2014-07-01 13:11:35 |
|
|
«Ֆրեսկո» կինոփառատոնը ՕձունումՕձունի եկեղեցու բակը վերածվել էր բացօթյա կինոսրահի: Հունիսի 26-ին և 27-ին այստեղ էր Ֆրեսկո» հոգևոր ֆիլմերի փառատոնը: 2014-07-01 12:53:13 |
|
|
Մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրըԲարեգործական ծրագրի շրջանակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի սոցիալական բաժինը դրամական օգնություն կբաշխի զոհված, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինվորներին և այս պահին ՀՀ զինված ուժերում երկու և ավելի զինծառայող ունեցող ընտանիքներին: 2014-06-30 21:25:41 |
|
|
Իրաքում ծառայող հայ հոգևորականներըԻրաքի հայոց թեմը կազմավորվել է 1944թ.: Մինչ օրս այնտեղ Մայր Աթոռ Ս. Էջմիածնից հոգևորական չէր նշանակվել: Տ. Պետրոս աբեղա Ազարյանն ու Տ. Նարեկը վարդապետ Ավագյանը Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ ծառայում են Իրաքում: 2014-06-30 21:19:55 |
|
|
Հանքավանի «Զեփյուռ» ճամբարըՄայր Աթոռի հովանու ներքո գործող Էօրնեկյան» դպրոցի շուրջ 70 սաներ իրենց յոթնօրյա հանգիստը Ջինիշյան» հիմնադրամի աջակցությամբ անցկացրին Հանքավանի Զեփյուռ» ճամբարում: 2014-06-30 20:50:54 |