Alt

«Գալիպոլիի հարյուրամյակը Հայոց ցեղասպանությունը ծածկելու ամոթալի փորձ է». Ռոբերթ Ֆիսք


Բրիտանական The Independent պարբերականի հոդվածագիր Ռոբերթ Ֆիսքը հրապարակել է Գալիպոլիի հարյուրամյակը Հայոց ցեղասպանությունը ծածկելու ամոթալի փորձ է» խորագրով հոդվածը: Անդրադառնալով Էրդողանի՝ ապրիլի 24-ը Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման օր հռչակելու որոշմանը՝ ճանաչված լրագրողը գրել է, որ... ավելի
2015-01-23 21:52:56
Alt

Տնօրհնեքի արարողություն Մրգավան գյուղում


Արարատի մարզի Մրգավան համայնքի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու նախկին տեսքը գյուղում քչերն են հիշում: Համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանն արխիվներում Սուրբ Աստվածածնի հետ կապված գծագրերն է փնտրում ու անձամբ վերահսկում եկեղեցու վերակառուցմանն ուղղված աշխատանքները: Մեր այցելության օրը... ավելի
2015-01-23 21:44:49
Alt

Համառոտ լուրեր արտերկրից


Հունվարի 17-ին եվրոպական մի շարք քաղաքներում երթ է կազմակերպվել Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցի առիթով: Հունվարի 18-ին Վառնայի Ս. Սարգիս հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հոգիների խաղաղության համար:  
2015-01-23 21:39:00
Alt

Մայր Աթոռի հայորդյաց տների ելույթը Ազգային ակադեմիական թատրոնում


Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անց է կացվել Մայր Աթոռ Սուբ Էջմիածնի հայորդյաց տների ամանորյա միջոցառումը: Հանդիսությանն առաջին անգամ մասնակցել են Աշտարակի հայորդյաց տան սաները: Միջոցառման ողջ հասույթը տրամադրվելու է անապահով ընտանիքներին:  
2015-01-23 21:28:09
Alt

Հրատարակվել են Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հայերեն և անգլերեն պարբերականներ


Ցեղասպանության թանգարան ինստիտուտը երկու պարբերական է ներկայացրել ՝ հայերեն և անգլերեն: Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականն անդրադառնում է  Հայոց ցեղասպանության պատմության, պատմագրության և մյուս հիմնախնդիրներին: Անգլալեզու Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես... ավելի
2015-01-23 12:35:55
Alt

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2015թ.-ի ծրագրերը


2014 թվականը  ձեռքբերումների տարի էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համար: 44 սիմֆոնիկ համերգ, համագործակցություն արտերկրից ժամանած մենակատարների ու դիրիժորների հետ, նոր կադրերի համալրում, հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ: 2015-ին ծրագրված համերգների ու... ավելի
2015-01-22 08:26:42
Alt

Հոգեհանգիստ Մայր Աթոռում` Ավետիսյանների ընտանիքի համար


Հունվարի 18-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան արարողություն գյումրեցի Ավետիսյան ընտանիքի անդամների հոգիների խաղաղության համար: 
2015-01-22 08:18:44
Alt

Փոքրիկ Սերյոժայի մարմինն ամփովեց հարազատների կողքին


Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված ողբերգությունից հետո ողջ մնացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը 7 օր ապրեց: Փոքրիկի հոգեհանգիստը տեղի ունեցավ Գյումրիի Ս. Նշան եկեղեցում: Այսօր փոքրիկի մարմինն ամփոփվեց Գյումրիի Շիրակ» գերեզմանատանը՝ քրոջ, ծնողների, հորաքրոջ, տատիկի և պապիկի կողքին:
2015-01-22 08:16:48
Alt

Գյումրեցի Ավետիսյան ընտանիքի փոքրիկի հոգեհանգիստը


Գյումրիի Ս. Նշան եկեղեցում հունվարի 20-ին տեղի ունեցավ ողբերգականորեն զոհված գյումրեցի Ավետիսյան ընտանիքի ամենափոքրիկ անդամի՝ Սերյոժայի հոգեհանգիստը, զուգահեռ հոգեհանգստյան արարողություն կատարվեց նաև Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում: Սերյոժա Ավետիսյանի մահվան առիթով խոսք է հղել Գարեգին Բ... ավելի
2015-01-21 08:21:04
Alt

Երիտասարդ նկարչուհի Ագնեսա Գալստյանի ցուցահանդեսը ԱՀԹ առաջնորդարանում


Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի սրահում Արարատ» երիտասարդաց միության անդամ Ագնեսա Գալստյանի առաջին ցուցահանդեսն էր: Երիտասարդ նկարչուհին սովորում է Երևանի զարդարվեստի պետական քոլեջի սրբանկարչության ու մանրանկարչության բաժնում: 
2015-01-20 15:44:18
Alt

Հայերեն է թարգմանվել Նիկոլայիս Վասիլիադիսի «Աստվածաշունչ և հնագիտություն» գիրքը


Մայր Աթոռի հրատարակչությունը լույս  է ընծայել հույն անվանի աստվածաշնչագետ Նիկոլայ Վասիլիադիսի հայտնի աշխատությունը: Ռուսերենից թարգմանությունը կատարել է Գրիգոր Դարբինյանը, նոր հունարեն բնագրի հետ համեմատությունը՝ Շահե վարդապետ Անանյանը: 
2015-01-20 10:01:54
Alt

Հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր Վատիկանի արխիվներից


Վատիկանը դեռ 2014թ-ին սկսել է իր արխիվներում պահվող գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: Ինչպես փոխանցում է Haber Turk պարբերականը, շուրջ 100 գաղտնի փաստաթղթերի ցուցադրությունը ներառում է նաև Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին վկայություններ:
2015-01-20 09:58:13