Alt

«Անտարես» հրատարակչությունը 2014 թվականին


Անցնող 2014-ը, հիրավի, կարելի է գրքի տարի անվանել հատկապես Անտարես» հրատարակչության շնորհիվ: Տարվա ամփոփումն ու 2015-ին նախատեսվող գրքերի ցանկը՝ տեսանյութում:
2014-12-30 01:15:35
Alt

Հայ կերպարվեստը 2014 թվականին


Ինչ վրձնեցինք և ցուցադրեցինք 2014-ին՝ տարվա ամփոփիչ տեսանյութում: 
2014-12-30 01:13:16
Alt

Հայ մշակույթի օրերը 2014 թվականին


Բելառուս, Վրաստան, Ռուսաստան, Թուրքմենստան, Իտալիա, Հարվային Կորեա, Պորտուգալիա, Պրահա, Գերմանիա, Իսրայել… դեռ էլի կարելի է շարունակել այն երկրների ցանկը, որտեղ անցնող տարում ներկայացվեց հայկական մշակույթը:  
2014-12-30 00:58:10
Alt

Թատերական 2014 թվականը


Մշակութային կյանքում թատերական տարին 2014-ի ընթացքում հարուստ էր   միջազգային ձեռնարկներով,  փառատոններով, հին ու նոր ներկայացումներով: Տեսանյութը ամփոփում է թատերական տարվա կարևոր իրադարձությունները: 
2014-12-30 00:55:24
Alt

«Զանգակ» հրատարակչությունը ամփոփում է 2014 թվականը


Տարեմուտի շեմին Զանգակ» հրատարակչությունը տոնական շնորհանդեսով առաջարկեց իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիի Երկնագույն նետը» մանկական վիպակի հայերեն թարգմանությունը: Ինչ է սպասվում 2015-ին՝ ներկայացնում է տեսանյութը: 
2014-12-30 00:52:07
Alt

Մշակույթի նախարարի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը


Մշակութային ժառանգության պահպանություն և ժամանակակից արվեստի զարգացում. սրանք մշակութային քաղաքականության այն երկու կարևորագույն ուղղություններն են, որոնք թիրախավորելով էլ ողջ տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել ներքին և արտաքին դաշտերում: Ավելի քան մեկ ժամ տևած տարեվերջյան ասուլիսում Մշակույթի... ավելի
2014-12-30 00:41:40
Alt

Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ


Դեկտեմբերի 28-ին հրապարակված հայրապետական կոնդակով պաշտոնապես ծանուցվեց, որ 2015 թ. ապրիլի 23-ին Հայ առաքելական եկեղեցին հատուկ արարողակարգով սրբերի շարքում է դասելու Հայոց ցեղասպանության զոհերին: 
2014-12-30 00:37:02
Alt

Խուլ երիտասարդները բարեգործական այց կատարեցին Տավուշի մարզի Վազաշեն գյուղ


Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ մեկնել էր սահմանամերձ Վազաշեն գյուղ: Նախաձեռնությանը միացել էին նաև Ս. Երրորդություն եկեղեցու խուլ երիտասարդները:
2014-12-30 00:34:19
Alt

Նորքի հայորդյաց տան տարեվերջյան անակնկալը հաշմանդամ փոքրիկներին


Նորքի հայորդյաց տան սաները շնորհավորական համերգով այցելել են հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն:
2014-12-30 00:31:21
Alt

Ամանորը Կոշի մանկական վերականգնողական կենտրոնում


Հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության Սորս» հիմնադրամը Կոշում գործող մանկական վերականգնողական կենտրոնի երեխաների համար կազմակերպել էր Ամանորի և Սուրբ Ծննդյան հանդիսություն: Հյուր էին եկել Ունիմա» թատրոնն ու Ձմեռ պապը: 
2014-12-30 00:27:30
Alt

«Պարգևենք ուրախ Ամանոր». Մայր Աթոռի սոցիալական բաժնի տարեվերջյան նախաձեռնությունը


Մայր Աթոռի սոցիալական բաժնի և Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցներն այցելեցին քաղաքի հիվանդանոց ու ծննդատուն: Բաժնի ղեկավար Իսահակ վարդապետ Պողոսյանն անձամբ էր բաժանում նվերները՝ քաղցրավենիք, առաջին անհրաժեշտության պարագաներ, մանկական հագուստ: 
2014-12-29 21:10:03
Alt

Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ամանորյա ձեռնարկը


Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամների ստեղծած  Dzmerpapi.am կայքում խորհրդավոր պապիկին նամակներ են  գրել և՛ մեծերը, և՛ փոքրերը:  Ձմեռ պապն  անձամբ է պատասխանել նրանց նամակներին ու փորձել իրականացնել ցանկությունները: 
2014-12-29 20:55:35